Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Նռան մզվածքը բարձրացնում է երիտասարդության հորմոն IGF-1-ի մակարդակը. Nutrients

Մանչեսթերի քաղաքային համալսարանի (Manchester Metropolitan University) գիտնականները պարզել են, որ նռան մզվածքի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է 55-70 տարեկան մարդկանց «երիտասարդության հորմոն» IGF-1-ի մակարդակը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients գիտական  հանդեսում:

12 շաբաթ տևած գիտափորձին մասնակցել է 72 կամավոր։ Փորձարկման ենթարկվողները բաժանվել են երկու խմբի՝ օրական մեկ պարկուճ, որը պարունակում էր 740 մգ նռան մզվածք կամ պլացեբո։

Հետազոտության ավարտին առաջին խմբի կամավորների շրջանում IGF-1-ի մակարդակի զգալի աճ է նկատվել։ Աճի ինսուլինանման գործոն 1 անունով հայտնի այդ հորմոնը  կարևոր դեր է խաղում բջիջների աճի և թարմացումների կարգավորման, մկանների և ոսկորների ամրապնդման, ինչպես նաև անոթային և ուղեղի գործառույթների բարելավման գործում։ Տարիքի հետ IGF-1-ի մակարդակը սովորաբար նվազում է, ինչը կապված է ֆիզիկական ուժի կորստի, կենսունակության նվազման և տարբեր հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ։

Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ նռան մզվածքը էական ազդեցություն չի ունեցել թելոմերների երկարության վրա։ Թելոմերները քրոմոսոմների ծայրային հատվածներն են, որոնք կազմված են ԴՆԹ-ի կրկնվող նուկլեոտիդային հաջորդականություններից: Թելոմերները երբեմն անվանում են քրոմոսոմների «պաշտպանիչ թասիկներ»: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ թելոմերների առողջությունն արտացոլում է բջջային ծերացման արագությունը։

Գիտնականները նշում են, որ նռան մզվածքի երիտասարդացնող ազդեցությունը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա երկարաժամկետ ուսումնասիրություններ: Հետագա փորձարկումները կօգնեն միաժամանակ բացառել մարդկանց շրջանում դրա կիրառմանն առնչվող ցանկացած հնարավոր ռիսկ: