Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի
Ինդոնեզիայի արևելքում գտնվող հրաբուխը մի քանի անգամ ժայթքել է, որից հետո մի քանի կիլոմետր բարձրության վրա մոխրի սյուն են բարձրացել երկինք։ Դա եղել է այն բանից հետո, երբ իշխանությունները բարձրացրել են վտանգի մակարդակը առավելագույնի: Դա ստիպել է տեղական օդանավակայանին շաբաթ օրը դադարեցնել աշխատանքը, հայտնում է AFP-ն։
Ֆլորես կղզում գտնվող 1584 մետր բարձրությամբ երկգագաթ հրաբուխ Լևոտոբի Լակի-Լակիում ուրբաթ երեկոյան մի շարք ժայթքումներ են սկսվել, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:46-ին՝ գագաթից վեց կիլոմետր (մոտ չորս մղոն) բարձրությամբ մոխիր ժայթքելով, ասվում է հրաբխագիտության գործակալության հայտարարության մեջ:
Հրաբխային ակտիվությունը վերսկսվել է շաբաթ առավոտյան, գործակալությունը գրանցել է մի քանի ժայթքումներ, որոնցից մեկը 2.5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է բարձրացրել դեպի երկինք: Ժայթքումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ երկրաբանական գործակալությունը ուրբաթ երեկոյան հրաբխի վտանգի մակարդակը բարձրացրել է Ինդոնեզիայում ամենաբարձր մակարդակի վրա:
Երկրաբանական գործակալության ղեկավար Մուհամմադ Վաֆիդը զգուշացրել է բնակիչներին և զբոսաշրջիկներին մնալ հրաբխի խառնարանից առնվազն վեց կիլոմետր հեռավորության վրա և ասել է, որ հրաբխային մոխիրը կարող է խաթարել օդանավակայանի գործունեությունը։
Ֆլորես կղզու Մոմերե քաղաքի ներքին չվերթներ սպասարկող օդանավակայանը նույնպես դադարեցրել է իր աշխատանքը հրաբխի ժայթքումից հետո։ Օդանավակայանի ղեկավար Ֆրանս Սեդա Պարտախիան Պանջայտանը AFP գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները կհետևեն իրադարձությունների զարգացմանը կիրակի օրը, նախքան աշխատանքը վերսկսելու որոշում կայացնելը։
Հուլիսին հրաբուխը 18 կիլոմետր բարձրությամբ հսկայական մոխրի սյուն էր արտանետել, ինչը հանգեցրել էր Բալի առողջարանային կղզու միջազգային օդանավակայանի 24 չվերթների չեղարկմանը։ Շաբաթ օրը Բալիի օդանավակայանն աշխատում էր բնականոն ռեժիմով՝ առանց խափանումների, - AFP-ին հայտնել է մամուլի քարտուղար Գեդե Էկա Սանդի Ասմադին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...