Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Հեղափոխական հայտնագործությունը արևային վահանակները կդարձնի ավելի դիմացկուն և արդյունավետ

Արևային էներգիայի ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել մի գյուտի շնորհիվ, որն արդեն անվանում են արևային էներգիայի «սուրբ գրալ»։ Սա կարող է լինել կանաչ էներգիայի ապագան, քանի որ այն լուծում է ավանդական արևային վահանակների առջև ծառացած խնդիրների մեծ մասը, գրել է ЕсорогтаІ–ը, գրում է unian.net–ը։

Հրապարակումը գրում է, որ ավանդական արևային վահանակներն այնքան օգտակար չեն, որքան հույս ունեին բնապահպանները։ PVCase-ի տվյալներով դրանք կարող են փոխակերպել սահմանափակ քանակությամբ էլեկտրաէներգիա, անկայուն կերպով արտադրել էլեկտրաէներգիա տարբեր եղանակային պայմանների և սահմանափակ ցերեկային ժամերի պատճառով, ունեն բարձր սկզբնական ծախսեր, տեղադրման համար պահանջում են մեծ հողատարածքներ և ունեն սահմանափակ օգտագործում։ Բայց ամենակարևորը դրանք արագ փչանում են։

Նոր գյուտը կօգնի արևային վահանակները դարձնել դիմացկուն։ Ակնկալվում է, որ դրանք կարող են օգտագործվել տասնամյակներ շարունակ։ Խոսքը վահանակներում սիլիցիումային տարրերը պերվոկսիտով փոխարինելու մասին է։

Այն արդեն օգտագործվում է փորձարարական մոդելներում։ Սակայն առաջին պերովսկիտային տարրերն ունեին նաև զգալի թերություններ՝ յոդի արտահոսքի բարձր ռիսկ, որը հանգեցնում էր մետաղի արագ քայքայման։ Այժմ հետազոտողները սովորել են վերացնել այդ թերությունները։

Հրապարակված ուսումնասիրությունը բացատրում է, որ գիտնականները սկսել են ալյումինի օքսիդի նանոմասնիկներ ավելացնել պերովսկիտային տարրերին արտադրության փուլում։ Սա փոխել է դրանց հատկությունները. արդիականացված պերովսկիտային արևային մարտկոցները կարող են տասն անգամ ավելի երկար ծառայել։

«Փորձարկման արդյունքների համաձայն բջիջները պահպանել են բարձր արդյունավետություն երկու ամիս ծայրահեղ ջերմության և խոնավության պայմաններում։ Ալյումինի օքսիդի նանոմասնիկների ավելացումը նաև կանխել է յոդի արտահոսքը և կառուցվածքը դարձրել է ավելի միատարր և հաղորդիչ», — ասվում է հոդվածում։

Պերովսկիտային բջիջների ծառայության ժամկետը նույնպես կտրուկ աճել է։ Techno-Science.net-ի տվյալներով ալյումինի օքսիդի նանոմասնիկների ներառումը պերովսկիտային բջիջների ծառայության ժամկետը մեծացրել է մինչև 1530 ժամով։ Սա տասն անգամ ավելի երկար է, քան չմշակված մարտկոցների ծառայության ժամկետը։

Ecoportal-ը գրել է, որ պերովսկիտային մարտկոցների կայունության և աշխատանքի այս առաջընթացը կարող է բացել նոր հնարավորություններ դրանք դարձնելով հիմնական էներգետիկ լուծում։ Այս մարտկոցներն ունեն նաև ավելի լայն կիրառման հնարավորություններ իրենց ծախսարդյունավետության և ճկուն կառուցվածքի շնորհիվ։

Ինչպես ավելի վաղ գրել էր UNIAN-ը, Ավստրալիայում արդեն սկսել են արտադրել պերովսկիտային մարտկոցներով արևային վահանակներ առևտրային օգտագործման համար։ Ներկայումս դրանք կարող են լիցքավորել միայն փոքր սարքեր։ Սակայն դրանց մեծ առավելությունն այն է, որ աշխատանքի համար անհրաժեշտ է միայն սահմանափակ քանակությամբ ցերեկային լույս, ուստի վահանակները կարող են օգտագործվել սենյակների ներսում՝ բառացիորեն սեղանի վրա։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]