Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

«Պռախադնոյ դվոռ» թուրք-ադրբեջանական նարատիվները տարածելու համար

Երևանում երեկ կայացած ՆԱՏՕ-ի սեմինարը հերթական հնարավորություն է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի համար իրենց ձեռնտու նարատիվները հենց Հայաստանի տարածքում տարածելու նպատակով, իսկ փաշինյանական իշխանությունը որևէ հակընդեմ քայլ չի արել։ Ավելին՝ թույլ է տվել, որպեսզի թշնամական նարատիվները հնչեն հենց Հայաստանում՝ պաշտոնական միջոցառմանը, միջազգային պատվիրակությունների աչքի առջև։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ Ռոթ սեմինարը երեկ կայացել է Երևանում, և դրան մասնակցել են թուրքական ու ադրբեջանական պատվիրակություններ։

Թուրքիայի պատվիրակ Ֆաթմա Աքսալը հայտարարել է, թե նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և ավելի զարգացման համար։ Հայտարարել է, թե Թուրքիան քաջալերում է խաղաղության գործընթացի մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և բոլորը օգուտ կքաղեն խաղաղությունից։ Իսկ լրագրողների դիտարկմանը, թե արդյոք Թրամփի ուղին որպես Զանգեզուրի միջանցք ներկայացնելով, Անկարան ու Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չե՞ն դնում, նա բացասական պատասխան է տվել։

Սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովն էլ կրկին վերահաստատել է Ադրբեջանի պահանջները, պնդել, թե Ադրբեջանը այլևս տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն։ Ավելին, Բաքվում գործող վերլուծական կենտրոնի ղեկավարը պնդում է, որ եթե Անկախության հռչակագիրը մնա Սահմանադրության նախաբանում, ստեղծվելու են հնարավոր իրավական հիմքեր խաղաղության պայմանագիրը վերանայելու համար։

Ադրբեջանական պատվիրակի այս սպառնալիքներին որևէ արձագանք հայկական կողմից չի հնչել։ Փաշինյանական իշխանությունը խաղաղության դարաշրջան է քարոզում՝ թույլատրելով թշնամիներին հայտարարել իրենց սրտուզածը հենց Երևանի կենտրոնում։ Վերջիններս էլ, նշենք, ամենևին չեն քաշվում։

Նարինե Սարգսյան