Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Մենք հույսեր ունեինք․ Լապորտան՝ Ոսկե գնդակի արդյունքների մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է թիմի եզրային հարձակվող Լամին Յամալի՝ «Ոսկե գնդակի» քվեարկությունում երկրորդ տեղ զբաղեցնելուն։ Յամալն արժանացել է նաև Ռայմոն Կոպայի անվան մրցանակին, որը շնորհվում է մինչև 21 տարեկան աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

«Երկրորդ Կոպա մրցանակը Լամինի համար մեծ նշանակություն ունի։ 18 տարեկանում «Ոսկե գնդակի» ֆինալիստ դառնալն արդեն իսկ անհավանական ձեռքբերում է։ Երկու Կոպա մրցանակ ունենալն աննախադեպ է։ Համոզված եմ, որ Լամինն այժմ կպայքարի «Ոսկե գնդակի» համար։ Արարողության ժամանակ մեծ լարվածություն կար. լսվում էին «Ուսման, Ուսման» բացականչություններ, իսկ մենք՝ «Բարսայի» երկրպագուներս, վանկարկում էինք՝ «Լամին, Լամին»։ Վստահ եմ, որ սա նրան էլ ավելի կմոտիվացնի», -նշել է Լապորտան։

«Մենք հույսեր ունեինք, քանի որ անվանակարգվածների թվում էին Ռաֆինյան, Լամինը և Պեդրին։ Ի վերջո, ֆինալիստներ դարձան Լամինն ու Դեմբելեն։ Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի հաղթանակը կարևոր դեր խաղաց Դեմբելեի հաղթանակում։ Այդուհանդերձ, երկու Կոպա մրցանակը ևս մեկ ճանաչում է, որն աննախադեպ է։ Համոզված եմ, որ Լամինը կհասնի «Ոսկե գնդակին»։ Ժամանակը ցույց կտա, սակայն նա բացառիկ տաղանդով և մեծ ներուժով խաղացող է», - Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ոսկե գնդակի» հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը 58 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։