Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Գազայի հատվածում մեկ օրում 47 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների և հրետակոծությունների հետևանքով սեպտեմբերի 26-ին 47 մարդ է զոհվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գազայի առողջապահական աղբյուրները։

Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ իսրայելական օդուժը շարունակում է թիրախավորել Գազա քաղաքից արևմուտք գտնվող աշ-Շատի փախստականների ճամբարը, ան-Նասր և առ-Ռամալ թաղամասերը, ինչպես նաև Խան Յունիս քաղաքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը հայտնել է, որ առողջապահական իրավիճակը Գազա քաղաքում ռազմական գործողությունների պատճառով ավելի է վատթարանում։

«Մենք ունենք ավելի քան 15000 մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն,- նշել է նա»։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին հայտարարել է, որ այն, ինչ անում է Իսրայելը, վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը և ամերիկյան շահերը։

«Այն, ինչ անում է Իսրայելը, խաթարում է այն գործընկերությունները, որոնք Վաշինգտոնը կառուցել է տարածաշրջանում տասնամյակների ընթացքում։

Արաբական աշխարհն ակնկալում է, որ նախագահ Թրամփը կնպաստի Գազայում խաղաղության հաստատմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ Թրամփը միակն է, ով կարող է զսպել Նեթանյահուին։ 

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65 հազար 549, վիրավորվել է  167 հազար 518 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։