Արևային հեղափոխություն Շվեյցարիայում
Նոր հետազոտությունը բացահայտում է, թե ինչպես են արևային վահանակները դիմանում ժամանակի փորձությանը․ Շվեյցարիայում երեք տասնամյակ առաջ տեղադրված վահանակները մինչ օրս ապահովում են իրենց սկզբնական հզորության ավելի քան 80 տոկոսը։
Այս տվյալները, որոնք հրապարակվել են Մեծ Բրիտանիայի Քիմիական ընկերության Chemistry World-ում, ընդգծում են ֆոտովոլտային տեխնոլոգիաների երկարաժամկետ կիրառման ներուժը։ Հարավային Շվեյցարիայի կիրառական գիտությունների և արվեստների համալսարանի նախագծի գլխավոր մասնագետ Էբրար Օզքալայը նշել է, որ նման համակարգերը ցուցադրում են տպավորիչ կայունություն, ինչը պետք է օրինակ ծառայի ողջ ճյուղի համար։
1987-1993 թթ․ բնակելի և առևտրային օբյեկտներում տեղադրված վեց կայանների ուսումնասիրությունը բացահայտել է արտաքին գործոնների ազդեցությունը՝ կլիմայից և ջերմաստիճանի տատանումներից մինչև ամրացման մեթոդները։
Մասնագետները պարզել են, որ ցածր բարձրության վրա տեղադրված վահանակները ավելի շատ են տուժում տաքացման հետևանքով, սակայն ընդհանուր արդյունքը պայմանավորված է բաղադրիչների որակով։ Այսպիսի հայտնագործությունները ոգեշնչում են նորարարություններին․ ժամանակակից վահանակները արդեն տեղադրվում են անսովոր վայրերում՝ պատշգամբներում, կամուրջների տակ կամ երկաթուղային ուղիների երկայնքով։ Դա օգնում է նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից, որի այրումը աղտոտում է օդը և խորացնում գլոբալ տաքացումը՝ վնաս հասցնելով առողջությանը ողջ աշխարհում, ինչպես նախազգուշացնում է ԱՀԿ-ն։
Տան սեփականատերերի համար սա լուրջ խնայողությունների հնարավորություն է․ վահանակները փոխհատուցում են իրենց արժեքը 25-30 տարվա ընթացքում, իսկ երբեմն էլ՝ ավելի շուտ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից