Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Կրթությունը ԶՊՄԿ առաջնային նպատակներից է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է էլ ավելի ակտիվ համագործակցությունը բուհերի հետ՝ ֆինանսավորելով գիտահեն կրթական ծրագրերը։ Այս տարի առաջին անգամ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը մի նոր նախագծի է միացել, որը շուրջն է համախմբել հանրապետության տարբեր բուհերի ուսանողների։ Խոսքը @casekey_ ակադեմիայի կազմակերպած բիզնես ծրագրերի մրցույթի մասին է։

Ձեռնարկության ղեկավար կազմը երիտասարդներին առաջադրանք էր տվել՝ ներկայացնելու իրենց պատկերացմամբ հաջողված բիզնեսի նորարարական մոդել։ Առաջարկվել էր նաև սոցցանցերում ալիքներ իրականացնել, որտեղ տեղեկատվությունը կշրջանառվի հանքի վերաբերյալ։ Ինչպես նշում են ԶՊՄԿ–ից, իրականում նպատակը վարժություն անցկացնելն էր, այսինքն՝ ստիպել, որ նաև երիտասարդները, որոնք ոլորտի հետ որևէ առնչություն չունեն, մտածեն այդ ուղղությամբ, մտածեն սոցիալական և բնապահպանական խնդիրների մասին, ինչպես կարելի է լուծել դրանք, ինչպես կարելի է արձագանքել մտահոգություններին, հարցերին և այլն։

Կոմբինատի համար սա հնարավորություն է երիտասարդներին հետաքրքրելու այս ոլորտով, ցույց տալու հանքարդյունաբերության գիտահեն հիմքը։ Իր հերթին @casekey_ ակադեմիան ջանք չի խնայում շփման հարթակ ստեղծելու իրական բիզնեսի հետ։ Այս առումով կոմբինատը ոչ միայն լավագույն օրինակ է, այլև բաց նորարարական բիզնես գաղափարների համար։ Ակադեմիան, համագործակցելով տարբեր համալսարանների հետ, փորձում է այդ բացը որոշակիորեն լրացնել փոխհամագործակցության միջոցով։

Կոմբինատը ոչ միայն թափանցիկ է աշխատում, այլև խրախուսում է նոր գաղափարները։ Լավագույն բիզնես մտքերը, որոնք ծնվել էին հանքարդյունաբերության թեմայով, ղեկավարությունը խրախուսել է նվերների տեսքով։ Հանքարդյունաբերությունը ներսից տեսնելու, մասշտաբները պատկերացնելու համար ուսանողների համար շրջայց է կազմակերպվել․ հարստացուցիչ ֆաբրիկայում գործնականում ցուցադրվել է արտադրական ամբողջ շղթան, բաց հանքում նրանք նաև ներկա են եղել պլանային պայթեցման։

Ուսանողները նշում են, որ տեսական գիտելիքով անհնար է պատկերացնել կոմբինատի աշխատանքը, իսկ բիզնես առումով ընկերությունը լավագույն օրինակ է։

Աննա Նադոյան