Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար. փաստաբան

Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։ Այս մասին գրել է  Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

«Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։

Ողբերգական դեպքից անցել է ութ օր և ի հեճուկս ՔԿ նախագահի հայտարարության, Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։

Ավելին՝ Դատարանը առկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը և կալանքի միջնորդությունը բավարարել նաև այդ հիմքով։

Այսպիսով, ըստ ՔԿ նախագահի հայտարարության՝ Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող։ Ինչպե՞ս, չգիտեմ»,-գրել է նա: