Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 112 դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 33 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը բացահայտել են 112 հանցագործություն:

Մասնավորապես՝

16 դեպք` թմրանյութի հայտնաբերման,

14 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

11 դեպք՝ խարդախության 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,

5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման,

4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման:

Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, հարկեր, տուրքեր չվճարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

2 դեպք՝ անձնական ունեցածքի գողության։

1-ական դեպք՝ խարդախության, շորթման, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2 -ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։