Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Սլովենիայում կստեղծվի Եվրոպայի ամենամեծ լողացող արևային կայանը

Սլովենիան պատրաստվում է կարևոր քայլի դեպի վերականգնվող էներգետիկայի զարգացում․ երկրի հյուսիսում գտնվող Շոշտան քաղաքի մոտ, նախկին շագանակագույն ածխի արդյունահանման գոտում տեղակայված Դրուժմիրյե լճի վրա նախատեսվում է կառուցել 140 ՄՎտ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայան։

Նախագծի ներդրումները կկազմեն շուրջ 116,6 մլն դոլար։ Ֆինանսավորումը ապահովում է ազգային էներգետիկ ընկերությունը HSE, որը կպահպանի լիարժեք սեփականության իրավունքը, իսկ կառավարմամբ զբաղվելու է դրա դուստր կազմակերպությունը։

Կայանը կզբաղեցնի լճի մակերեսի մոտ կեսը և տարեկան կարտադրի մինչև 140 ԳՎտ·ժ էլեկտրաէներգիա, ինչը բավարար կլինի մոտ 35 հազար ընտանիքի կարիքները ապահովելու համար։ Շինարարության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի երրորդ եռամսյակում, իսկ շահագործման հանձնման ժամկետը՝ 2027-ի սկզբին։ Կայանը կդառնա Եվրոպայի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը՝ գերազանցելով Ֆրանսիայի գործող ռեկորդը՝ 74,3 ՄՎտ։

Միևնույն ժամանակ HSE-ն բանակցում է տեղական իշխանությունների հետ․ նախատեսվում է լճի ափամերձ գոտին վերափոխել բնակիչների համար հանգստի տարածքի՝ համատեղելով կանաչ էներգետիկայի զարգացումը և հասարակական ենթակառուցվածքների բարելավումը։

2025 թվականի կեսերին Սլովենիայում արևային էներգետիկայի տեղակայված հզորությունը հասել էր շուրջ 1,5 ԳՎտ-ի, սակայն խոշոր նախագծերը դեռևս հազվադեպ էին։ Դրուժմիրյեի լողացող կայանը կլինի կարևոր քայլ դեպի մեծածավալ արևային կայանքներ և օրինակ կծառայի երկրի ապագա համայնքային ծրագրերի համար։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]