Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Չհիվանդանալու հարցում ինձ փրկեց կեղծամս». Ռոզի Ավետիսովան՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Mallորվածը» ֆիլմում, Ռոզի Ավետիսովան հանդես է գալիս մի կերպարով, որը տարբերվում է նրա նախորդ դերերից։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ համագործակցության առաջարկը ստացել է հենց ռեժիսորից․ «Գոռի հետ մեր խոսակցությունները ֆիլմի շուրջ հիմնականում սկսվում են մազերից, շատ ծիծաղելի է այդ փաստը, բայց այդպես է, ապա արդեն ծանոթացա սցենարին»։

Ավետիսովայի խոսքով՝ հայկական կինոյում տոնական ու ամանորյա ֆիլմերի բաց կա, և այս սցենարը թույլ է տալիս լրացնելու այդ բացը:

«Սցենարին ծանոթանալուց հետո անմիջապես այն պատկերացրել եմ: Շատ ուրախ եմ, որ հենց այս կերպարն եմ մարմնավորում և հենց այս սցենարով, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր հերոսուհուս բնավորությունը»,- անկեղծացավ դերասանուհին:

Ֆիլմի ընթացքում Ռոզիի գործընկերը Գրիգոր Դանիելյանն է։

«Սա մեր առաջին համագործակցությունն էր, և ամեն ինչ շատ հեշտ ստացվեց թե՛ հրապարակում, թե՛ կադրում և թե՛ կադրից դուրս։ Մենք բավական ծանր պայմաններում ենք աշխատել (եղանակային և ժամային), սակայն Գրիգորի թեթևությունն ու հումորը թույլ էին տալիս, որ նկարահանումներն անցնեն հաճելի մթնոլորտում»,- ընդգծեց նա։  

Ավետիսովայի խաղընկերն է նաև Լեո Մկրտչյանը։ Վերջին տարիներին դերասանուհին հաճախ է երեխաների հետ հայտնվում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, և ինչպես ինքն է նշում, միշտ հաջողակ է եղել խաղընկերների հարցում․ «Լեոն բացառություն չէր։ Նա լուրջ պատրաստված էր գալիս նկարահանումների, իսկ իր պրոֆեսիոնալ մոտեցումը միայն հարստացնում էր աշխատանքը: Լեոն չէր օգտվում այն փաստից, որ ինքը երեխա է»:

Նկարահանումների բարդությունների մասին հիշելիս դերասանուհին նշեց. «Դժվար էր, հատկապես երբ «ցրտադիմացկուն» մարդ չես, բայց ինձ շատ փրկում էր իմ կեղծամը: Եթե անկեղծ լինեմ, սկզբում կարծում էի, որ կեղծամով երկար նկարահանումները (10-12 ժամ) դժվար են լինելու։ Բայց հետո պարզվեց՝ հենց կեղծամն էլ փրկեց ինձ մրսածությունից, գուցե հիվանդությունից: Այդ փորձությունները թիմով միասին հաղթահարելը դարձավ շատ հիշարժան»,-պատմեց դերասանուհին։

Ավետիսովայի խոսքով՝ առանձնահատուկ էին հատկապես դրսի ակտիվ տեսարանները․ «Այդ օրերին ամեն ինչ թվում էր շատ ծանր, բայց հիմա արդեն մեծ ջերմությամբ ու կարոտով եմ հիշում։ Երբ նման փորձառություն ես անցնում թիմով, հետո այն դառնում է քո թանկ հիշողություններից մեկը»։ Չնայած ֆիլմի՝ ամանորյա թեմատիկային, Ռոզի Ավետիսովան համոզված է, որ այն կարելի է դիտել տարվա ցանկացած եղանակին․ «Սցենարն այնքան հաջողված է, որ ֆիլմը կարող են դիտել ամբողջ ընտանիքով՝ տարվա բոլոր ամիսներին»։

Հաճախ «Mallորվածը» համեմատում են «Տանը մենակի»-ի հետ, սակայն դերասանուհին կարծում է, որ նմանությունը միայն տոնական միջավայրն ու մանկական կերպարն է․ «Կարող եմ ասել, որ մենք լավ սցենարով լավ ֆիլմ ունենք, որը չի զիջում «Տանը մենակի»-ի սցենարին: Եվ չկան դրվագներ ու տեսարաններ, որ մեզ մոտ կրկնվում են: Հերոսը նույնպես երեխա է, ամանորյա պատմություն է, շատերը զուգահեռներ կտանեն և գուցե կասեն, որ սա հայկական «Տանը մենակն» է, բայց կրկնօրինակում այս պարագայում չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզի Ավետիսովան:

Դերասանուհին մեծ սպասելիքներ ունի այս ֆիլմից․ «Ես մեծ հույս ունեմ, որ հենց «Mallորվածը» կդառնա մեր երեխաների ամանորյա ամենասպասված ֆիլմը: Ինքս, երբ սցենարը կարդում էի, մասամբ նաև փորձում էի երեխայի պես կարդալ և գնալ այդ պատմության հետևից»,- ամփոփեց դերասանուհին:  

Հավելենք, որ «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 9-ին է: Դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայտնի է կատակերգական և ընտանեկան ժանրի ֆիլմերով, որոնց թվում են՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլն: