Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

ԱՄՆ-ում հանցագործությունը բացահայտվել է՝ հանցագործի` ChatGPT-ին մեղքը խոստովանելու արդյունքում

ԱՄՆ Միսսուրի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա ուսանող Ռայան Շեֆերին, ով մեղադրվում է տրանսպորտային միջոցներին լայնածավալ վնաս հասցնելու մեջ, այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:

Սփրինգֆիլդի ոստիկանության տվյալներով՝ միջադեպից անմիջապես հետո երիտասարդը ChatGPT-ի հետ նամակագրության մեջ խոստովանել է կատարածը եւ հետաքրքրվել, թե ինչպես խուսափել պատասխանատվությունից:

Հետաքննությունը պարզել է, որ գիշերվա ժամը 3-ի սահմաններում Շեֆերը կոտրել է ապակիները, պոկել հայելիները, վնասել կապոտներն ու կոտրել 17 մեքենաների դիմապակու մաքրիչները:

Տեսախցիկների տեսագրությունները ներկայացնելիս նա հայտարարել է, որ տեսանյութում «նմանություն է նկատել»  իր և կասկածյալի միջև, որից հետո համաձայնվել է ստուգել iPhone-ը:

Սմարթֆոնների տվյալների վերլուծությունը հաստատել է Շեֆերի ներկայությունը դեպքի վայրում։ Ավելին, չաթբոտի հետ նամակագրության մեջ նա խոստովանել է կատարած գործողությունները՝ նշելով, որ նախկինում արդեն իսկ խուսափել է նմանատիպ միջադեպից։

Զրույցի ընթացքում նրա վարքագիծը ագրեսիվից փոխվել է ավելի հանգիստի, սակայն նամակագրության մեջ գրանցվել են նաև այլ անձանց ուղղված սպառնալիքներ։

Ուսանողը ձերբակալվել է և մեղադրվել գույքը դիտավորյալ վնասելու մեջ։