«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցում են «Մոսկվան դիմավորում է ընկերներին» XXII միջազգային փառատոնին
Հոկտեմբերի 1-ից 10-ը կանցկացվի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնը։ Այն համարվում է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի ամենամասշտաբային նախագիծը։ Վլադիմիր Սպիվակովն արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ Մոսկվայում միավորում է հազարավոր տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր անկյուններից։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն արդեն երրորդ անգամ են մասնակցում Վլ․ Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին։ Փառատոնների շրջանակներում հիմնադրամի կրթաթոշակառուները հանդես են գալիս Մոսկվայի լավագույն համերգասրահներում՝ Ռախմանինովի, «Большой театр»-ի, «Дом музыки»-ի համերգասրահներ։ Սա արդեն ավանդույթ կարելի է համարել միջազգային փառատոնի շրջանակներում։
Մոսկվայում համերգային ելույթներ կունենան․
դաշնակահար Էդգար Մխիթարյանը (Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, Ս․ Ռախմանինովի համերգասրահ, ելույթը՝ հոկտեմբերի 4-ին ժամը 14։00-ին),
դաշնակահարուհի Էլեն Խաչիկյանը (Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահ, ելույթը՝ հոկտեմբերի 5-ին ժամը 15։00-ին),
ֆլեյտահար Ալեք Սահակյանը (Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահ, ելույթը՝ հոկտեմբերի 5-ին ժամը 15։00-ին),
ջութակահարուհի Մարիամ Սմբատյանը (Ամենասուրբ Կույս Մարիամի հռոմեակաթոլիկ տաճար, ելույթը՝ հոկտեմբերի 6-ին ժամը 15։00-ին),
շեփորահար Արտյոմ Ավետիսյանը (Ամենասուրբ Կույս Մարիամի հռոմեակաթոլիկ տաճար, ելույթը՝ հոկտեմբերի 6-ին ժամը 15։00-ին)։
Առցանց համերգային ելույթներ կունենան․
դաշնակահարուհի Արաքս Աշճյանը (ելույթը՝ հոկտեմբերի 3-ին ժամը 14։00-ին)
սաքսոֆոնահար Դավիթ Հակոբյանը (ելույթը՝ հոկտեմբերի 8-ին ժամը 18։00-ին),
դաշնակահար Մարկ Մինասյանը (ելույթը՝ հոկտեմբերի 8-ին ժամը 18։00-ին),
ջութակահարուհի Արփի Արաբյանը (ելույթը՝ հոկտեմբերի 9-ին ժամը 15։00-ին),
ջութակահարուհի Անահիտ Խիզանցյանը (ելույթը՝ հոկտեմբերի 9-ին ժամը 15։00-ին),
դաշնակահարուհի Մարի Դանիելյանը (ելույթը՝ հոկտեմբերի 9-ին ժամը 15։00-ին)։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամը երկար տարիներ է, ինչ սերտ համագործակցում և կյանքի են կոչում բազմաթիվ ծրագրեր։ Հայ պատանի երաժիշտները մասնակցել են Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կազմակերպած տարբեր միջոցառումների։ Այս տարի ապրիլի 30-ին «Հնչեղ ապագա» խորագրի ներքո Երևանում տեղի ունեցավ երկու հիմնադրամների կրթաթոշակառուների hամատեղ համերգը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...