Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Շենգավիթի համայնքային ոստիկանները տղամարդուն բռնել են գողության պահին

Հոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։

Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն է լցնում մետաղադրամներ: Տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ տղամարդը դեպքի վայրում է թողնում իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դիմում փախուստի, սակայն, ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են բաժին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 6350 դրամի մետաղադրամ և «Մերսեդեսի» բանալին։ Պարզվել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից նա գտնվում էր վարչական հսկողության տակ։

Սննդի կետի տիրոջից գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։