Հայտնի են քիմիայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է Շուշումու Կիտագավային (Ճապոնիա), Ռիչարդ Ռոբսոնին (Ավստրալիա) և Օմար Յաղիին (ԱՄՆ)՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նոբելյան հանձնաժողովը։
«Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստեղծել են մոլեկուլային միացություններ՝ մեծ տարածություններով, որոնց միջով կարող են հոսել գազերը և այլ քիմիական միացություններ: Այս կառուցվածքները՝ մետաղաօրգանական կաղապարները, կարող են օգտագործվել անապատում օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազ կլանելու, թունավոր գազեր պահելու կամ քիմիական ռեակցիաներ կատալիզացնելու համար», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Քիմիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Հայներ Լինկեն հայտարարել է, որ մետաղաօրգանական կաղապարները հսկայական ներուժ են ունեն՝ «բացելով նախկինում անհավանական հնարավորություններ պատվերով պատրաստված նյութերի համար՝ օժտված նոր գործառույթներով»։
2025 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար), որը հավասարապես կբաժանվի երեք դափնեկիրների միջև:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...