Արևային լուծումներ Արենիում․ Ucom-ը և FPWC-ն աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը
Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ և Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արևային էլեկտրական ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։
Վայոց ձորում վերջին տարիներին վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետևանքով արջերը՝ սնունդ հայթայթելու նպատակով, երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում մեղվափեթակներ, մրգատու այգիներ և գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Նշված համայնքներում մեղուների փեթակները պարբերաբար ամբողջությամբ ոչնչացվել են։
«Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հայաստանի կանաչ ապագային և կենսաբազմազանության պահպանությանը։ Տեխնոլոգիական և բնապահպանական լուծումների համադրությամբ մենք ձգտում ենք ապահովել երկարաժամկետ կայուն արդյունքներ՝ նպաստելով շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս էլեկտրական ցանկապատները պաշտպանում են մեղվապահներին վնասներից՝ միաժամանակ հնարավորություն տալով արջերին անվնաս վերադառնալ իրենց բնական միջավայր։ Այսպիսի նախագծերը մեզ ավելի են մոտեցնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության մեր վերջնական նպատակին», - ընդգծեց FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Արևային էլեկտրական ցանկապատները համարվում են ժամանակակից և բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծում։ Կենդանու դիպչելու դեպքում այն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը կանխում է հետագա մոտեցումը՝ առանց վնաս պատճառելու։ Էլեկտրական ցանկապատների՝ «հովիվների» տեղադրումը դիտվում է կարճաժամկետ գործնական լուծում՝ քանի դեռ զուգահեռաբար շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը։ Դրանցից մեկն էլ գործընկերների կողմից շարունակաբար տնկվող հազարավոր ծառերն են, որոնք անտառ ձևավորելով վայրի կենդանիների համար բնական սննդի բավարար աղբյուր կդառնան։ Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության, թունաքիմիկատների և կենսավայրերի նվազման հետևանքով կտրուկ պակասել է նաև մեղուների թիվը՝ ինչը լուրջ վտանգ է ստեղծում գյուղատնտեսության և բնության հավասարակշռության համար։
Ucom-ի և FPWC-ի համատեղ այս ծրագիրը միտված է համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը և Հայաստանի կենսաբազմազանության երկարաժամկետ կայուն պահպանությանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...