Թուրքիան կմիանա պատանդների մարմինները որոնող խմբի ձևավորմանը․ Reuters
Թուրքիան նախատեսում է մասնակցել հատուկ խմբի ձևավորմանը, որը զբաղվելու է Գազայի հատվածում զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնողական աշխատանքներով, որոնց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի։
Թուրքիայից բացի, խմբում կներառվեն նաև ԱՄՆ-ն, Իսրայելը, Եգիպտոսը և Կատարը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով խաղաղ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը առնվազն 10 օր է գնահատում զոհված պատանդների մարմինների մի մասը գտնելու համար անհրաժեշտ ժամանակը։ Պարբերականի կողմից հարցված իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ բոլոր մնացորդների հայտնաբերումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել։
Reuters-ը նախկինում հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները սպասում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր 20 ողջ մնացած պատանդների ազատ արձակմանը՝ կամ հոկտեմբերի 12-ին, կամ 13-ին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...