Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Վեց ամսվա ընթացքում Չինաստանը կառուցել է ավելի շատ արևային էլեկտրակայաններ, քան մյուս բոլոր երկրները միասին վերցրած

2025 թվականին արևային էներգիայի տեղադրումները կրկին ռեկորդներ են սահմանել։ Տարվա առաջին կեսին աշխարհը ստացել է 380 գիգավատ նոր հզորություն՝ տպավորիչ 64 % աճ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ շահագործման էր հանձնվել 232 գիգավատ, գրում է naked-science.ru–ն։ Միևնույն ժամանակ, միայն Չինաստանը շահագործման է հանձնել 256 գիգավատ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Համեմատության համար ասենք, որ անցյալ տարի 350 գիգավատի նշագիծը գերազանցվել է միայն սեպտեմբերին, մինչդեռ այս տարի այդ նշաձողին հասել են հունիսին։

Այս տեմպը հաստատում է արևային էներգիայի կարգավիճակը որպես աշխարհում նոր էլեկտրաէներգիայի արտադրության ամենաարագ զարգացող աղբյուր։ 2024 թվականին համաշխարհային արևային էներգիայի արտադրությունը 2023 թվականի համեմատ աճել է 28 %-ով (+469 տերավատ-ժամ), ինչն ավելի շատ է, քան որևէ այլ աղբյուրը։

Չինաստանը մեծ տարբերությամբ առաջատարն է արևային էլեկտրակայանների կայանքների քանակով. 2025 թվականի առաջին կեսին երկիրը տեղադրել է աշխարհի մնացած մասից ավելի քան երկու անգամ ավելի հզորություն՝ կազմելով ընդհանուր աճի 67 %-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54 %-ի համեմատ)։

Այլ երկրներ նույնպես արագորեն ընդլայնում են իրենց արևային հզորությունը։ 2025 թվականի առաջին կեսին նրանք տեղադրել են մոտ 124 գիգավատ, ինչը 15 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հնդկաստանը երկրորդ տեղում է 24 գիգավատով, ինչը 49 %-ով ավելի է նախորդ տարվա 16 գիգավատից։ Երրորդ տեղում է Միացյալ Նահանգները 21 գիգավատով, ինչը 4 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Աֆրիկայի արևային շուկան նույնպես աշխուժանում է։ Անցած տարվա ընթացքում այդ մայրցամաքը Չինաստանից ներմուծել է 60 %-ով ավելի արևային վահանակներ, չնայած տեղադրման հուսալի տվյալների բացակայությունը դժվարացնում է դրանց ներդրման իրական տեմպին հետևելը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]