Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Աբովյանում վիճաբանության ընթացքում 36-ամյա տղամարդը սnւր կտրող-ծшկող առարկայով hшրվածել է 51-ամյա տղամարդուն

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված վիճակում: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:  

Իսկ բժիշկները քրեական և համյանքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է բերվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ բացատրություն տալու: 

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի ոստիկանության բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիականները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Արշակ Մ.-ն է: 

Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բակում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Հ.-ն անհիմն հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արշակ Մ.-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած սուր կտող-ծակող առարկայով հարվածել է Արշակ Մ.-ին: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քրեական և համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագորխությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու համար: