Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ֆրանսիայի վարչապետը պլանավորում է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն պլանավորում է մինչև 2027 թվականը մասնակիորեն կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը, որով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։ 

Նշվում է, որ ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Լեկոռնյուն խորհրդարանին կներկայացնի նոր կառավարության քաղաքական ծրագիրը։

Ըստ հրապարակման՝ հոկտեմբերի 13-ին Սեբաստիան Լեկոռնյուն ավելի քան 2 ժամ 15 րոպե բարեփոխումը քննարկել է «կենսաթոշակի հարցով զբաղվող աշխատանքային խմբի» հետ, որը բաղկացած է նախարարներից. նրանց թիմերի տեղեկատվության համաձայն` վարչապետի ներկայիս նախընտրելի դիրքորոշումը կենսաթոշակային բարեփոխման մասնակի կասեցումն է՝ մինչև 2027 թվականը (կենսաթոշակի անցնելու) օրինական տարիքը դադարեցնելու ճանապարհով»։

Լեկոռնյուն որոշել է այս քայլին դիմել Սոցիալիստական ​​կուսակցության հետ փոխզիջման շրջանակներում՝ անվստահության քվեից խուսափելու համար, հաղորդում է BFMTV-ն։ Նախօրյակին աջ և ձախ ընդդիմությունը խորհրդարանին է ներկայացրել երկու առանձին բանաձև՝ կառավարությանը վստահության հարցի քննարկման շուրջ։ Ինչպես հիշեցնում է հեռուստաալիքը, եթե սոցիալիստները միանան քվեին, ապա նախարարների կաբինետին անվստահության հայտնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը կհավաքվի։

Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, որը մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին, հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։

2023 թ. հունվարից մինչև հունիս Ֆրանսիայում տեղի ունեցան կենսաթոշակային բարեփոխման դեմ լայնածավալ բողոքի ցույցեր. զանգվածային ակցիաներին ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել ամբողջ երկրում։ Սակայն չնայած բնակչության կողմից ակնհայտ առարկություններին, 2023 թ. սեպտեմբերից օրենքը, որով կենսաթոշակային տարիքն աստիճանաբար 62-ից բարձրանում է մինչև 64, ուժի մեջ է մտել։ Կառավարությունը որպես բարեփոխման հիմնական պատճառ նշել է բյուջետային միջոցների անբավարարությունը թոշակառուների վճարումները ֆինանսավորելու համար։