ՄԷԳ-ը զգալիորեն վատացրել է ԱՄՆ-ում վերականգնվող էներգետիկայի աճի կանխատեսումը
Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը աշխարհի վերականգնվող էներգետիկայի հզորությունները կկրկնապատկվեն՝ աճելով 4,6 ՏՎտ-ով։ Սակայն գործակալությունը զգալիորեն վատացրել է դրանց զարգացման հեռանկարները ԱՄՆ-ում։
Ինչպես ասվում է նոր զեկույցում, համաշխարհային հզորությունների գրեթե 80 տոկոսը կձևավորվի արևային էներգետիկայի հաշվին, որին կհաջորդեն քամու, հիդրո-, կենսա- և երկրաջերմային էներգետիկան։
Աշխարհի ավելի քան 80 տոկոս երկրներում կանխատեսվում է, որ 2025–2030 թվականների ընթացքում վերականգնվող էներգիայի հզորությունների աճը կլինի ավելի արագ, քան նախորդ հնգամյակում։ Սակայն զուգահեռաբար կխորանան մի շարք խնդիրներ՝ կապված էներգահամակարգերի ինտեգրման, մատակարարման շղթաների խոցելիության և ֆինանսավորման բարդությունների հետ։
Ըստ գործակալության՝ ԱՄՆ-ում վերականգնվող էներգիայի հզորությունները մինչև 2030 թվականի վերջը կաճեն մոտ 250 ԳՎտ-ով։ Սակայն այս ցուցանիշը գրեթե 50 տոկոսով ցածր է նախորդ տարվա կանխատեսումից։ Գործակալությունը դա բացատրում է երկրի քաղաքականության փոփոխություններով, ներառյալ դաշնային հարկային արտոնությունների նախաժամկետ չեղարկումը, նոր սահմանափակումները ներմուծման վրա, ծովային քամու կայանների նոր վարձակալությունների դադարեցումը և թույլտվությունների սահմանափակումը՝ դաշնային հողերում կառուցվող արևային և քամու նախագծերի համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...