Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը:
Ինչպես հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ:
Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և համապատասխան քաղաքացին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցներին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան