«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանիների կրթական ուղևորությունը և առաջին համերգը ԱՄՆ-ում
Հոկտեմբերի 18-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ներկայացավ իր առաջին համերգով ԱՄՆ-ում՝ մշակութային Բոստոն քաղաքում: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգը տեղի ունեցավ Scottish Rite Museum & Library թանգարանի դահլիճում՝ հանդիսատեսին ընձեռելով բացառիկ հնարավորություն ծանոթանալու հայ երիտասարդ երաժիշտների տաղանդին: Համերգը կազմակերպվել էր Friends of Armenian Culture Society (FACS) կազմակերպության հետ համագործակցությամբ և վերածվեց դասական երաժշտության բացառիկ երեկոյի, որը ցուցադրեց Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտների տաղանդը, ինչպես նաև միավորեց սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու նրանց հաջողություններին և ապագայի կառուցմանը:
Համերգը բացվեց ողջույնի խոսքով՝ FACS փոխնախագահ Արմինե Միրզաբեկյանի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հոմակիմյանի կողմից, ովքեր ողջունեցին ներկաներին և ընդգծեցին կրթության և երիտասարդ տաղանդներին աջակցելու կարևորությունը: Համերգային երեկոյի հյուրերից էր ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը՝ Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչը: Իր խոսքում նա ընդգծեց երաժշտական կրթության կարևոր դերը և երիտասարդներին աջակցելու նշանակությունը՝ նշելով, որ երաժշտի մասնագիտությունը մեծ նվիրում, ժամանակ և ջանք է պահանջում։ Արա Գրեգորյանը խոսեց նաև այն մեծ ներուժի մասին, որ տեսնում է հիմնադրամի երիտասարդ երաժիշտների մեջ՝ ընդգծելով նրանց բացառիկ նվիրվածությունն ու սերը իրենց գործի հանդեպ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ հիմնադրամի առաքելությունը և ներդրումը պարզապես անգնահատելի են հայկական մշակույթի ու նոր սերնդի երաժիշտների ձևավորման գործում:
Համերգին ելույթ ունեցան Հիմնադրամի պատանի երաժիշտները՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը, ջութակահար Էդուարդ Դայանը, կլարնետահար Լիլիթ Ստեփանյանը, սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանը, ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը և դաշնակահար, «Ծնվել եմ Արցախում» ծրագրի կրթաթոշակառու Էդվարդ Սարգսյանը: Ծրագրում հնչեցին Սեն-Սանս, Ռավել, Ռախմանինով, Գարսոն, Բախ, Կոմիտաս, Խաչատրյան, Շոպեն և Բեթհովեն։ Բոստոնի համերգի ընթացքում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեցին նաև երկու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի In Memory of Artsakh դաշնամուրային ստեղծագործությունը, որը կատարեց հենց կոմպոզիտորը։
ԱՄՆ կրթական ուղևորության ընթացքում Հիմնադրամի ջութակահարներ Ռոբերտ Սեյրանյանը և Էդուարդ Դայանը հնարավորություն ունեցան հանդիպել և վարպետության դաս ունենալ համաշխարհային համբավ ունեցող ամերիկահայ ալտահար/ջութակահար Քիմ Քաշքաշյանի հետ, իսկ դաշնակահար Էդվարդ Սարգսյանը մասնակցեց վարպետության դասի հանրահայտ դաշնակահար Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ:
Ուղևորության ընթացքում պատանի երաժիշտները վայելեցին եզակի կրթական և մշակութային օրեր. Պատանի երաժիշտները ելույթ ունեցան նաև Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոցի սաների համար, որտեղ շփվեցին միմյանց հետ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Հիմնադրամի պատանի երաժիշտները նաև շրջայց կատարեցին Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում, ծանոթացան կրթական հնարավորություններին, ինչպես նաև այցելեցին Բոստոնի թանգարաններ, տեսարժան վայրեր և վայելեցին քաղաքի մշակութային բազմազանությունը: Կրթական ուղևորության ընթացքում նրանք նաև ներկա գտնվեցին Բոստոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Boston Symphony Hall-ում:
Կրթական ուղևորության յուրաքանչյուր օրը թողեց անմոռանալի հիշողություններ և բերեց նոր ոգեշնչում՝ բացելով նոր հնարավորություններ պատանիների երաժշտական և անձնական աճի համար:
Այս ուղևորությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը բացում է նոր հորիզոններ հայ երիտասարդ երաժիշտների համար՝ ապահովելով միջազգային հարթակ, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց տաղանդը, հաղորդակցվել համաշխարհային երաժշտական հանրության հետ և ստանալ բացառիկ կրթական փորձառություններ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստել երիտասարդ երաժիշտների զարգացմանը, տրամադրել կրթական հնարավորություններ և աջակցել նրանց միջազգային հաջողություններին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...