Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Արցախի հնչյունը՝ ԱՄՆ-ում

Հոկտեմբերի 18-ին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահար, «Դիալոգ» կազմակերպության կրթաթոշակառու Էդվարդ Սարգսյանը առաջին անգամ ելույթ ունեցավ ԱՄՆ-ում՝ մշակութային Բոստոն քաղաքում։

Համերգը կազմակերպվել էր «Երաժտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Friends of Armenian Culture Society (FACS) կազմակերպության  նախաձեռնությամբ։

Scottish Rite Museum & Library
թանգարանի դահլիճում Էդվարդ Սարգսյանի հնչյունների միջոցով հանդիսատեսը հաղորդակցվեց արցախցի տաղանդավոր երաժշտի ներաշխարհին։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Friends of Armenian Culture Society (FACS) կազմակերպության փոխնախագահ Արմինե Միրզաբեկյանն ու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հոմակիմյանը։ Նրանք ողջունեցին ներկաներին և ընդգծեցին երիտասարդ տաղանդներին աջակցելու և նրանց կայուն շարունակական կրթության ապահովման կարևորությունը։

Հատկանշանական էր, որ ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Առնո Մելքոնյանը կատարեց իր իսկ հեղինակային In Memory of Artsakh դաշնամուրային ստեղծագործությունը։ Երաժշտությունը դարձավ կամուրջ՝ Արցախի և աշխարհի միջև, հիշեցում, որ մշակույթը կարող է պահել այն, ինչ երբեմն թվում է կորուսյալ։

Համերգային երեկոյի հյուրերից էր ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը՝ Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչը: Իր խոսքում նա ընդգծեց նաև մշակույթի միջոցով նման հարթակներում հայ տաղանդներին բացահայտելու հնարավորությունը, ինչպես նաև երաժշտական կրթության կարևոր դերն ու երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու նշանակությունը։

Էդվարդ Սարգսյանը կատարեց Ֆ. Շոպենի «Սկերցո թիվ 3» ստեղծագործությունը։

ԱՄՆ կրթական ուղևորության ընթացքում Էդվարդ Սարգսյանը ունեցել է վարպետության դաս հայտնի պրոֆեսոր Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ։

Ուղևորության ընթացքում  «Երաժտություն հանուն ապագայի» հիմնադրամի  պատանիների կազմում Էդվարդ Սարգսյանը ելույթ ունեցավ նաև Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոցի սաների համար։ Շփման ընթացքում Էդվարդը նշեց, որ իր նպատակն է աշխարհի տարբեր բեմերում երաժշտության միջոցով պատմել Արցախի և իր արմատների մասին։

Կազմակերպվեցին այցեր Նյու Ինգլանդի կոնսերվատորիա, ինչպես նաև այցելեցին Բոստոնի թանգարաններ, տեսարժան վայրեր, հնարավորություն ստեղծվեց նաև  ներկա գտնվել Բոստոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Boston Symphony Hall-ում:

Էդվարդ Սարգսյանի ամերիկյան առաջին համերգային ելույթը դարձավ ոչ միայն անձնական նվաճում, այլև խորհրդանշական քայլ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շարունակական գործունեության համար։ Արցախցի տաղանդավոր երեխաների ներկայանալը միջազգային բեմերում վկայում է, որ արցախյան ինքնությունը, մշակույթը և ստեղծագործական ոգին շարունակվում են ապրել նոր սերնդի միջոցով։

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը այն կամուրջն է, որի միջոցով Արցախի հնչյունը լսելի կարող  է լինել աշխարհի յուրաքանչյուր անկյունում։