Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ու Renshin Urban Investments-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հանուն ապագա վիրտուոզների

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ու Renshin Urban Investments ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Renshin Urban Investments-ը 100 մլն դրամի աջակցություն է տրամադրում՝ դառնալով հիմնադրամի «Հաղթանակների գործընկերը»: Այս ներդրումը նպատակ ունի աջակցել ապագա վիրտուոզներին, հիմնադրամի կրթական ծրագրերին, միջազգային համագործակցություններին և համերգային նախաձեռնություններին: Հուշագիրը ստորագրեցին Renshin Urban Investments ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր, ՀԽ նախագահ Սերգեյ Սմբատյանը:

«Մեզ համար՝ որպես ներդրումային ընկերություն, սա պարզապես ներդրում չէ, սա մեր սոցիալական պատասխանատվությունն է մեր սերունդների կրթման, զարգացման, կայուն շարունակական աճի և երկրի լուսավոր ապագայի համար։ «Ռենշինի» գործունեության հիմքում միջավայրերի և ապրելակերպի ձևավորումն է, և այս միջավայրի առանցքային դերը հենց մարդն է։ Այս համագործակցությունն էլ հենց դրա մասին է՝ ներդրումն է մարդու կայուն ապագայի ձևավորման մեջ», – ընդգծեց Անի Մավյանը։

Սերգեյ Սմբատյան հավելեց. «Մենք ապրում ենք Հայաստանում և ունենք միջազգային ստանդարտներին համախատասխան տաղանդներ: Համագործակցության արդյունքում պատկերացնում եմ, որ մենք շատ ավելի մեծ հնարավորություն կունենանք հպարտ լինելու, որովհետև մենք, որպես գիտակից և ավելի հասուն մարդիկ, պետք է ստեղծենք այն պայմանները, որ այդ տաղանդները ավելի հաջողակ լինեն, ինչի արդյունքում մենք կլինենք ավելի վստահ, որ մեր արած գործը և ներդրումը կարևոր էր»:

Renshin Urban Investments ընկերության այս նշանակալի ներդրումը հնարավորություն է տալիս «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին շարունակել իրականացնել իր առաքելությունը՝ բացահայտել և աջակցել էլ ավելի շատ տաղանդավոր հայ պատանի երաժիշտների, խթանել նրանց մասնագիտական աճը, ընդլայնել կրթական ծրագրերը, զարգացնել համագործակցությունները և ստեղծել նոր հնարավորություններ հայ պատանիների համար, ինչը, իր հերթին, ամրապնդում է Հայաստանի դիրքը համաշխարհային մշակութային հանրության մեջ և ընդգծում հայ երիտասարդ սերնդի բացառիկ ներուժը:

Այս կարևոր ներդրումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն արժեքը, որը Renshin Urban Investments-ը տեսնում և ներդնում է կրթության, արվեստի և հայ մշակույթի մեջ՝ նպաստելով նոր սերնդի զարգացմանն ու կայացմանը։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեծապես գնահատում է Renshin Urban Investments ընկերության վստահությունն ու ներդրումը, ինչը վստահորեն դառնալու է հիմք ապագա հաղթանակների, հաջողությունների և համատեղ ձեռքբերումների համար: