Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Logitech ընկերությունը ներկայացրել է K980 արևային մարտկոցով աշխատող ստեղնաշարը՝ տասը տարվա մարտկոցի աշխատանքային կյանքով

Logitech ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նորությունը՝ Signature Slim Solar+ K980 անլար ստեղնաշարը, որը սնուցվում է ներկառուցված արևային վահանակով։ 109.99 եվրո արժողությամբ այս մոդելը կարող է աշխատել մինչև տասը տարի առանց մարտկոց փոխելու, շնորհիվ նորարարական LightCharge տեխնոլոգիայի, գրում է ixbt.com-ը։

K980-ը հաջորդն է դեռ 2010 թվականին թողարկված K750-ի, և այժմ ստացել է ավելի արդյունավետ արևային լուծում․ այն լիցքավորվում է ցանկացած լույսի աղբյուրից, նույնիսկ սովորական սեղանի լամպերից կամ արհեստական լուսավորությունից։ Լրիվ մթության պայմաններում ստեղնաշարը կարող է աշխատել մինչև չորս ամիս՝ մեկ ամսով ավելի, քան իր նախորդը։

Ստեղնաշարի արևային վահանակը տեղակայված է վերին հատվածում։ Այն չունի լիցքավորման միացում կամ մալուխ, և հագեցած է հարթ մկրատային անջատիչներով ու լիարժեք թվային ստեղնաշարով։ Հատուկ արհեստական բանականության ստեղնը Windows-ում լռելյայն գործարկում է Copilot-ը։

K980-ը միանում է մինչև երեք սարքի՝ Bluetooth-ի միջոցով և թույլ է տալիս հեշտությամբ անցում կատարել դրանց միջև մեկ կոճակով։ Բոլոր ֆունկցիոնալ ստեղները հնարավոր է հարմարեցնել Logi Options+ հավելվածի միջոցով։

Ստեղնաշարի պատյանը պատրաստված է 70% վերամշակված պլաստիկից, իսկ այն հասանելի է սև, սպիտակ և գրաֆիտային գույներով։ Թեքության անկյունը ֆիքսված է չորս աստիճանի վրա, և չի կարգավորվում։ Տասը տարվա սպասարկման ժամկետից հետո օգտատերերը կկարողանան iFixit հարթակի միջոցով պատվիրել փոխարինող մարտկոցներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]