«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցեցին «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին
Հոկտեմբերի 1-ից 10-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում տեղի ունեցավ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնը։ Այն համարվում է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի ամենամասշտաբային նախագիծը։ Փառատոնին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից Մոսկվա էին ժամանել տաղանդավոր երաժիշտները։ Սա հրաշալի հնարավորություն էր նոր ծանոթություններ հաստատելու, մասնագիտական հմտությունները բարելավելու համար։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն արդեն երրորդ անգամ էին մասնակցում միջազգային այս փառատոնին։ Նրանք հանդես եկան Մոսկվայի լավագույն՝ Ռախմանինովի, «Большой театр»-ի, «Дом музыки»-ի համերգասրահներում։ Ելույթ ունեցան դաշնակահար Էդգար Մխիթարյանը, դաշնակահարուհի Էլեն Խաչիկյանը, ֆլեյտահար Ալեք Սահակյանը, ջութակահարուհի Մարիամ Սմբատյանը, շեփորահար Արտյոմ Ավետիսյանը։ Առցանց համերգային ելույթներ ունեցան դաշնակահարուհի Արաքս Աշճյանը, սաքսոֆոնահար Դավիթ Հակոբյանը, դաշնակահար Մարկ Մինասյանը, ջութակահարուհի Արփի Արաբյանը, ջութակահարուհի Անահիտ Խիզանցյանը, դաշնակահարուհի Մարի Դանիելյանը։
«Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամները երկար տարիներ է, ինչ սերտ համագործակցում են։ Երկու հիմնադրամների ջանքերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր։ Հայ երաժիշտները մասնակցել են Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կազմակերպած տարբեր միջոցառումների։ Իսկ այս տարի՝ ապրիլի 30-ին «Հնչեղ ապագա» խորագրի ներքո Երևանում տեղի ունեցավ երկու հիմնադրամների կրթաթոշակառուների hամատեղ համերգը։
Յուրաքանչյուր համերգ և փառատոն հնարավորություն է հայ պատանի երաժիշտների համար ևս մեկ քայլ կատարել դեպի իրենց երազանքը։ Այս հարցում նրանց կողքին են «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամները, որոնց սերտ համագործակցությունը շարունակելու է մնալ արդյունավետ և դեռ երկար տարիներ ճանապարհ է հարթելու պատանի տաղանդավոր երաժիշտների համար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...