Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան կաջակցի ֆերոմոլիբդեն արտադրողներին
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպել է ֆերոմոլիբդենի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆերոմոլիբդենի՝ ԵՄ երկրներ առաքելու համար պահանջվող ներմուծման հարկի առաջացրած խնդիրները․ Եվրամիությունը 2,7 տոկոս հարկ է սահմանել իր տարածք ներմուծվող ֆերոմոլիբդենի համար։

«Քանի որ ֆերոմոլիբդենի մեծ մասը գնում է Եվրոպա, պահանջվող հարկի պատճառով արդյունաբերողները չեն կարողանում մրցունակ գնով վաճառել այն ԵՄ-ին։ Դրանով պայմանավորված՝ ոչ մրցունակ գին է առաջարկվում նաև ԶՊՄԿ-ին, որն, իր հերթին, ստիպված նվազեցնում կամ դադարեցնում է մոլիբդենի վաճառքը ֆերոմոլիբդեն արտադրողներին»,- ասաց Վարդան Ջհանայանը՝ նշելով, որ, եթե չլիներ այդ հարկը, իրենց կառաջարկվեր մրցունակ արժեք, և կոմբինատը կարող էր վաճառել շատ ավելի մեծ ծավալի խտանյութ, որի պահանջարկը չափազանց մեծ է աշխարհում։

Ֆերոմոլիբդենային ընկերությունների անդամները ներկայացրին, որ Եվրամիությունը տարիներ շարունակ արտոնյալ կարգավիճակ է տվել Հայաստանին՝ չպահանջելով ներմուծման հարկ։ Մեկ-երկու տարի է, սակայն, որ ԵՄ-ն սկսել է պարտադրել այդ հարկը, որը զգալի ազդում է գնագոյացման վրա և ոչ մրցունակ դարձնում գնառաջարկը՝ թանկացնելով գները։
Վարդան Ջհանյանն ասաց, որ խնդիրը բարձրաձայնել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի, շրջանակում կայացած հանդիպմանը։ Խոստացել են անդրադառնալ խնդրին, երբ ՀՀ-ն դիմի, քանի որ տնտեսական գործակցության պայմանագիրը պետական մակարդակով է կնքված։

«Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան գործակցության հուշագիր ունի կնքած էկոնոմիկայի նախարարության հետ Mining Armenia Forum-ի ընթացքում։ Այդ շրջանակում մենք կարող ենք համապատասխան նամակ ուղարկել նախարարություն՝ խնդրելով ներկայացնել այն Եվրամիությանը և առաջարկել լուծման ուղիներ»,- ասաց Ջհանյանը։

Կազմակերպությունների ներկայացուցիչները որոշեցին ասոցիացիայի հետ համատեղ աշխատելով պատրաստել գրություն, ուր մանրամասն կներկայացվեն ԵՄ ներմուծման հարկի առաջացրած խնդրահարույց հետևանքները։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...