Դանակահարություն գնացքում՝ Քեմբրիջշիրում․ վիրավորվել է 10 մարդ, որոնցից 9-ի կյանքին վտանգ է սպառնում
Դանակահարություն է տեղի ունեցել գնացքում՝ Անգլիայի Քեմբրիջշիր կոմսությունում. վիրավորվել է 10 մարդ, որոնցից 9-ի կյանքին վտանգ է սպառնում, հաղորդում է BBC News-ը։
Տասը մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից ինը, ինչպես ենթադրվում է, ստացել են կյանքին սպառնացող վնասվածքներ։
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18։25-ին՝ գնացքում, որը շարժվում էր Դոնկաստերից դեպի Լոնդոնի Քինգս Քրոս կայարան։
Երկու մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ գնացքը կանգ է առել Հանթինգդոն կայարանում, և տասնյակ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր։
Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցները կմիանան քննությանը, քանի որ «աշխատում ենք բոլոր հանգամանքներն ու շարժառիթները պարզելու ուղղությամբ»։
Ականատեսներից մեկը պատմել է BBC-ին, որ տեսել է արյունոտ ձեռքով մի տղամարդու, որը վագոնով վազել է՝ գոռալով. «Նրանց մոտ դանակ կա»։ Մյուս ականատեսի վկայությամբ, ոստիկանությունը պլատֆորմում էլեկտրաշոկ է կիրառել մի տղամարդու նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Քեմբրիջշիրում տեղի ունեցած «սարսափելի միջադեպը» «խորը մտահոգություն» է առաջացնում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...