Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է միջազգային ուժեր տեղակայել Գազայում․ Axios

ԱՄՆ պաշտոնյաները երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մի շարք երկրներին բանաձևի նախագիծ են ներկայացրել, որի համաձայն՝ միջազգային կայունացման ուժերը Գազայի հատվածում կգործեն առնվազն երկու տարի։ Այս մասին հայտնել է Axios պորտալը, որի լրագրողները ծանոթացել են փաստաթղթին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախագիծը նախատեսում է «ԱՄՆ-ին և մասնակից այլ երկրներին լայն լիազորություններ տրամադրել Գազայի հատվածը կառավարելու և անվտանգությունն ապահովելու համար մինչև 2027 թվականի վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ»։ Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է, որ փաստաթուղթը առաջիկա օրերին կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է, որ բանաձևի քվեարկությունը տեղի ունենա ավելի ուշ, իսկ միջազգային ուժերի տեղափոխումը դեպի պաղեստինյան անկլավ սկսվի մինչև հունվար։

Փաստաթղթի նախագիծը նախատեսում է միջազգային ուժերի ձևավորում, որոնք «ապահովելու են Գազայի հատվածի սահմանների անվտանգությունը Իսրայելի և Եգիպտոսի հետ, պաշտպանելու են քաղաքացիական անձանց և մարդասիրական միջանցքները, վերապատրաստելու են նոր պաղեստինյան ոստիկանություն, որի հետ հետագայում կկարողանան համագործակցել, հայտնել է պորտալը։ Այս ուժերը նաև պատասխանատու կլինեն «Գազայի հատվածի ապառազմականացման համար, ներառյալ ռազմական, ահաբեկչական և հարձակողական ենթակառուցվածքների ոչնչացումը և վերականգնման կանխարգելումը», ինչպես նաև անկլավում գործող խմբավորումներից զենքի բռնագրավումը։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «համապարփակ ծրագիրը», որն ուղղված է Գազայի հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և նախատեսում է, մասնավորապես, պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Հոկտեմբերի 9-ին հակամարտող կողմերը ստորագրել են Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման մասին համաձայնագիրը։ Հոկտեմբերի 10-ին ուժի մեջ է մտել Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը։