Ավստրալիան կտրամադրի երեք ժամ անվճար արևային էներգիա
Ավստրալիայի կառավարությունը 2026 թվականից կվարի նոր էներգախնայողության ծրագիր, որի շրջանակում միլիոնավոր ընտանիքներ օրական առնվազն երեք ժամ կարող են օգտվել անվճար արևային էներգիայից։ Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը։
Solar Sharer ծրագիրը սկզբնական շրջանում կգործի Նոր Հարավային Ուելսում, Հարավային Ավստրալիայում և Կվինսլենդի հարավ-արևելքում, իսկ ավելի ուշ կշարունակվի նաև մյուս նահանգներում։ Ծրագիրը նախատեսում է, որ քաղաքացիները անվճար էներգիա կստանան օրվա այն ժամերին, երբ արևային էլեկտրակայանների արտադրանքն առավելագույնն է՝ հիմնականում կեսօրին։
Ներկայում Ավստրալիայում շուրջ չորս միլիոն տնային տնտեսություն ունի արևային վահանակներ, և արևառատ օրերին դրանց էներգիաարտադրությունը այնքան մեծ է, որ երբեմն էլեկտրաէներգիայի մեծածախ գները դառնում են բացասական։ Սակայն սպառման պիկը սովորաբար ավելի ուշ է՝ երեկոյան ժամերին, ինչը մեծացնում է բեռը էլեկտրացանցի վրա։ Նախագծով նախատեսվում է, որ ծրագրին կարող են միանալ նաև այն բնակիչները, որոնք չունեն սեփական արևային վահանակներ, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում ապրողները։
Քրիս Բոուենը 2022-ին հայտարարել էր, որ Ավստրալիան նպատակ ունի մինչև 2030 թ․ ապահովել 82% վերականգնվող էներգիայի բաժին, ինչպես նաև կրճատել ածխածնի արտանետումները 2005-ի մակարդակների համեմատ 43%-ով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...