Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ոստիկանները 63-ամյա գյումրեցու տանը հայտնաբերել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով»–ի փամփուշտներ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին 63-ամյա տղամարդը Ա.Վասիլյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ:

63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Իսկ ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ: