Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Գրիգորի Գորինի «Քին» ներկայացման փակ նախադիտումը: Բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյան Հարությունյանն է: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Հրաչյա Հարությունյանը, Լիդիա Գևորգյանը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Նարինե Պետրոսյանը, Վլադիմիր Մսրյան կրտսերը և այլք: 

«Քին»-ը ներկայացում է դերասանի, բեմի և իրական կյանքի բարդ փոխհարաբերության մասին։
Այս պատմությունը ոչ միայն անցյալից է, այլ նաև ներկայից՝ այն մասին, թե ինչպես ենք մենք մեզ ներկայացնում աշխարհին և որտեղ է սկսվում մարդկայինի իսկական սահմանը։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման փակ դիտմանն ու զրուցել դերասանների հետ:

Դերասանուհի Մարիամ Ադամյանն, ով մարմնավորում է Էմի Գոսուիլլին, պատմում է, որ ներկայացման ստեղծման գործընթացը տևել է շուրջ մեկ տարի.

«Մեկ տարի աշխատել ենք այս ներկայացման վրա։ Պատմական դրամա է, իսկ ինձ համար պատմականը միշտ գրավիչ է։ Մարդը իր դրսևորումներով նույնն է՝ դարերն են փոխվում, հագուստներն են փոխվում, բայց ցանկությունները, մտքերը, զգացմունքները մնում են նույնը։ Դա հենց ներկայացման հետաքրքրությունն է»։

Դերասանուհին նշեց, որ կերպարների բազմաշերտությունն է ներկայացումը դարձնում կենդանի.

«Ներկայացման մեջ յուրաքանչյուր կերպար շատ դիպուկ է, հետաքրքիր, և նույնիսկ մենք մեր կոլեգաներին միանգամայն նոր վիճակում ենք տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Ադամյանը: Նա առանձնացրեց իր համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի հետ՝ անկեղծանալով, որ նրա հետ միշտ հաճելի է աշխատել, բայց նաև բարդ ու պատասխանատու:

«Սա արդեն երրորդ գործն է, որ միասին անում ենք։ Ինձ համար մեծագույն հաճույք է նրա հետ աշխատելը։ Միաժամանակ դա պատասխանատվություն է, որովհետև նա շատ մանրակրկիտ է աշխատում։ Բայց հենց այդ գործընթացն է, որ օգնում է աճել»։

Դերասանուհի Լիդիա Գևորգյանը մարմնավորում է Աննա Դեմբիին: Նշում է, որ ներկայացումը միաժամանակ և՛ պատմական է, և՛ կենսագրական.

«Գործը պատմում է ողբերգակ դերասան Էդմունդ Քինի մասին։ Այստեղ բոլոր կերպարներն այնքան ցցուն են, որ յուրաքանչյուր դերասանի համար տալիս են լայն հնարավորություն՝ ստեղծելու, բացվելու, ցույց տալու վարպետությունը։ Սա դերասանի համար կարելի է ասել՝ երազանքի նյութ է:

Մարդիկ հաճախ մտածում են, որ դերասանն ամեն ինչ պարզապես խաղում է։ Բայց հենց այս ներկայացումը ցույց է տալիս, որ բեմի մարդը կյանքում չի խաղում։ Իրական խաղը շատ հաճախ կյանքում է՝ մարդկանց հարաբերություններում, ինտրիգներում։ Իսկ բեմը մեր ամենաանկեղծ տարածքն է»,- անկեղծացավ Լիդիա Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ներկայացման ուղերձները շատ են, յուրաքանչյուր հանդիսատես իրենն է գտնելու: