Խաղադաշտում վետերաններն էին
Հեռավոր 1973 թվականին Երևանի «Արարատը» մարզական սխրանք գործեց՝ նվաճելով ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթը և բարձրագույն խմբի առաջնությունում գրավելով առաջին տեղը, ինչի համար թիմի ֆուտբոլիստներն արժանացան ոսկե մեդալների։ Դա աննախադեպ նվաճում էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ և մեծ խանդավառություն ու հպարտություն առաջացրեց մայր հայրենիքում և սփյուռքում։ Այժմ էլ ամեն մի հանդիպում լեգենդար թիմի ֆուտբոլիստների հետ տոն է բազմահազար ֆուտբոլասերների համար։
Նոյեմբերի 6-ին այդպիսի հնարավորություն ընձեռվեց նաև կապանցի հանդիսականին։ Կապան էին այցելել Երևանի «Արարատի» վետերանները, նրանց հետ էին «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարեկոն, Նորայր Մեսրոպյանը։ Սերգեյ Բոնդարենկոն տպավորված էր Կապանի մարզադաշտով, մանավանդ դրա խոտածածկով և ասաց, որ ինքը Երևանի «Հրազդան» մարզադաշտը հիշեց, որտեղ «Արարատը» տպավորիչ ելույթներ է ունեցել։
Ճիշտ է, առաջացած տարիքը հնարավորություն չընձեռեց նրանց խաղադաշտ դուրս գալ, ֆուտբոլային հանդիպմանը նրանք հետևում էին տրիբունայից, բայց միայն նրանց ներկայությունը մարզադաշտում ոգևորություն էր հանդիսականների համար։
Կանաչ խոտածածկի վրա ծավալված ֆուտբոլային պայքարն ավարտվեց «Արարատի» վետերանների հաղթանակով՝ 5 ։ 3 հաշվով։
Խաղադաշտ այցելած կապանցիները միակարծիք էին՝ նման հանդիպումներ հաճախակի պիտի կազմակերպել։
Ընկերական հանդիպմանը ներկա էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդան Ջհանյանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...