Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ռուսաստանում առաջարկել են պատիժ սահմանել ձրիակերության համար

Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը, որը հայտնի է ռուսաստանցիների դեմ դատապարտող գրություններով, առաջարկել է պատժել ձրիակեր քաղաքացիներին։ Համապատասխան դիմումը նա հղել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Փաստաթղթում, որին ծանոթացել է «Աբզաց»-ը, նա առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «հանրօգուտ աշխատանքից խուսափելու» համար և սահմանել պատիժ՝ ընդհուպ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում։

Հիմնավորելով նման միջոցի անհրաժեշտությունը՝ Բորոդինը հղում է անում աշխատաշուկայում կադրերի պակասին, անօրինական միգրացիայի հետ կապված հանցավորության աճին, ինչպես նաև շարունակվող ժողովրդագրական խնդիրներին։ Դիմումի մեջ առաջարկվում է պատժել գործազրկության համար այն պայմանով, որ զբաղվածության ծառայությունը մարդուն աշխատանքի տեղավորման տարբերակներ է տրամադրել, իսկ նա չունի չաշխատելու հարգելի պատճառներ։ Փաստաթղթում հստակեցվում է, որ ռուսաստանցիներին, բացի ազատազրկումից, կարող են պատժել նաև մինչև 360 ժամվա պարտադիր աշխատանքով, մինչև երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքով կամ մինչև մեկ տարի ժամկետով հարկադիր աշխատանքով։

Ռուսաստանում 1991 թվականից ի վեր չի գործում մի օրենք, որը գործազրկությունը կդիտարկեր որպես քրեորեն պատժելի արարք։ Այժմ այս ոլորտը կարգավորվում է «Բնակչության զբաղվածության մասին» օրենքով, որը ճանաչում է գործազրկության հնարավորությունը և նախատեսում է սոցիալական վճարումներ տալ աշխատանքը կորցրած քաղաքացիներին։

Ռուսաստանում պարբերաբար բարձրանում են գործազրկության համար պատասխանատվությունը վերադարձնելու մասին բանավեճերը։ 2016 թվականին կառավարությունում քննարկվում էր հատուկ հարկի ներդրումը. գաղափարին աջակցում էր Ֆինանսների նախարարությունը, իսկ Աշխատանքի նախարարությունն առաջարկում էր սահմանել տարեկան 20 հազար ռուբլու չափով տուգանք։ 2023 թվականին Պետդումայում կոչեր էին հնչում անգործ ռուսաստանցիներին Ուկրաինայի հետ պատերազմ ուղարկելու մասին։

Այս տարվա աշնանը Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կրկին բարձրացրել է չաշխատող քաղաքացիների համար պարտադիր վճարների թեման՝ առաջարկելով տարեկան 45 հազար ռուբլի գանձել բժշկական ապահովագրության համար։ Այդ գումարը համապատասխանում է գործազրկության առավելագույն նպաստի երեք ամսվա չափին։

Դրանից հետո Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովը հայտարարել է, որ գործազուրկ քաղաքացիները փաստացի «տունեյադներ» են և պարտավոր են հատկացումներ կատարել կենսաթոշակային համակարգին և Պարտադիր բժշկական ապահովագրության ֆոնդին։