ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP
2000-2023 թվականներին Չինական ֆինանսական հաստատությունները ավելի քան 200 միլիարդ դոլարի վարկեր են տրամադրել Միացյալ Նահանգներին՝ տեխնոլոգիական և ենթակառուցվածքային նախագծերի համար, ինչն ավելի շատ է քան ցանկացած այլ երկրի համար։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP)-ը՝ հղում անելով Վիլյամսբուրգի համալսարանի (Վիրջինիա) AidData հետազոտական լաբորատորիային։
Ըստ նրա տվյալների, չինացի վարկատուներն ավելի քան 2,5 հազար նախագծերի են աջակցել ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում՝ գազատարներից մինչև օդանավակայաններ։ Վարկավորման կեսից ավելին՝ 103 միլիարդ դոլարը, տրամադրվել է 2018 թվականից։
Հարյուրավոր նահանգային մակարդակի նախագծերի թվում են Կանադայից Նյու Յորք գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, Հյուսիսային Վիրջինիայում աշխարհի ամենամեծ տվյալների կենտրոններից մեկը և Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մի քանի տերմինալներ։
Չինական ֆինանսական հաստատությունները պարբերաբար վարկային գծեր են տրամադրել ԱՄՆ-ի Fortune 500 ցուցակում ներառված ամենամեծ եկամուտ ունեցող ընկերությունների ընթացիկ գործունեության համար, ներառյալ Amazon-ը, Halliburton-ը, Tesla-ն, Boeing-ը, Qualcomm-ը և Disney-ը։ Դրանցից ոչ մեկը չի պատասխանել մեկնաբանության վերաբերյալ հարցումներին, նշում է WP-ն։
AidData-ի գործադիր տնօրեն Բրեդլի Փարքսի խոսքով՝ «Վաշինգտոնը զգուշացրել է այլ երկրներին Չինաստանից պարտքային կախվածության մասին, [սակայն] Չինաստանի պետական վարկատուներից ԱՄՆ վարկառուներին տրամադրվող վարկերի քանակը բավականին մեծ է»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից