Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Իսրայելը կարող է ԱՄՆ-ից երաշխիքներ պահանջել Էր-Ռիադին F-35-ներ վաճառելու դեպքում․ Axios

Իսրայելը, հավանաբար, լրացուցիչ անվտանգության երաշխիքներ կպահանջի Միացյալ Նահանգներից, եթե Վաշինգտոնը պայմանագիր կնքի Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությանը հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելի ղեկավարության աղբյուրներին։

Ինչպես նշել է պորտալի զրուցակիցներից մեկը, «F-35 կործանիչին մի քանի րոպե է անհրաժեշտ Սաուդյան Արաբիայից Իսրայել հասնելու համար»։ Հրեական պետությունը կպահանջի, որ թագավորությանը մատակարարվող հինգերորդ սերնդի կործանիչները չտեղակայվեն երկրի արևմտյան մասերում՝ Իսրայելի տարածքին առավել մոտ գտնվող սաուդյան ռազմաօդային բազաներում։ Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որն ունի սեփական F-35 կործանիչներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պլանավորում է Սաուդյան Արաբիային F-35 կործանիչներ մատակարարել: Մինչ այդ, Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը, ընդհանուր առմամբ, դեմ չէ թագավորությանը կործանիչներ վաճառելուն, սակայն նման վաճառքը պետք է ուղեկցվի Սաուդյան Արաբիայի և հրեական պետության միջև հարաբերությունների կարգավորմամբ:

Նոյեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը 2018 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Վաշինգտոն։ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Էր-Ռիյադը ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ անվտանգության երաշխիքներ՝ ըստ այն օրինակի, որոնք նախկինում տրամադրվել են Կատարին։ Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վաշինգտոնը Կատարի տարածքի, ինքնիշխանության և առանցքային ենթակառուցվածքի դեմ ցանկացած զինված հարձակում կդիտարկի որպես ԱՄՆ-ի խաղաղության և անվտանգության համար սպառնալիք։ Ամերիկյան ԶԼՄ-ները նաև հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիան մտադիր է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել F-35 կործանիչների գնման շուրջ։