Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով

Երրորդ անգամ Ակբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան է տեղափոխվում ֆրանսիական շունչը՝ Ֆրանկոֆեսթը։ Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվեց չորս նոր գիրք։

Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկներն էր, ով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր հեղինակած «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։

«Մեր գլխավոր նպատակն է թարգմանել և Հայաստանում ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը՝ դրան ներգրավելով ֆրանսերեն իմացող ուսանողներին, դասախոսներին և տարբեր լսարաններին։ Ակբա բանկի հետ Newmag-ը համագործակցում է իր հրատարակչական ծրագրի երևի առաջին իսկ օրվանից: Ուրախ ենք, որ բանկը Ֆրանկոֆեսթի գլխավոր գործընկերն է արդեն երրորդ տարին անընդմեջ։  Գնահատում ենք Ակբայի հանձնառությունն աջակցելու ժամանակակից ֆրանկոֆոն և որակյալ բովանդակության ստեղծմանը»,- նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։  

«Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը նոր հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գրողների համար: Սա իմ առաջին գիրքն է Հայաստանում, և ես բավական անհանգիստ եմ՝ տեսնելու, թե ինչպես մարդիկ կընդունեն այն։ Հայ-ֆրանսիական կապերն ավելի քան մեկ դարի պատմություն ունեն։ Գրականությունն այդ համագործակցության մի մասն է կազմում»,- նշել է գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։

Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը ներկայացրեց  Գոնկուր մրցանակակրի իր թեկնածուին։ Ազգային ժյուրիի ընտրությամբ Գոնկուրի հայաստանյան հաղթողը Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։