Ֆասթ Բանկը թողարկել է Visa Business Platinum ԱկնՔարտ
Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Business Platinum ԱկնՔարտ, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար։ ԱկնՔարտը մշակված է հատուկ այն ընկերությունների և ձեռնարկատերերի համար, որոնց աշխատակիցները հաճախ են մեկնում գործուղումների և ունեն բիզնեսին առնչվող բազմազան ծախսեր։ Այն պարզեցնում է ֆինանսական բաժինների, հաշվապահների, գնումների և օպերացիոն թիմերի առօրյա աշխատանքը՝ ապահովելով ծախսերի հստակ կառավարում և վերահսկողություն։
Visa Business Platinum ԱկնՔարտն աշխատակիցների ճանապարհորդությունները դարձնում է հարմար և հաճելի․ քարտապանները հնարավորություն ունեն մուտք գործել օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ, օգտվել Զվարթնոցի և այլ միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Visa Business Platinum ԱկնՔարտը նախատեսում է նաև միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրություն։ ԱկնՔարտը գործում է չորս արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։
ԱկնՔարտի քարտապանների ուղեբեռը Զվարթնոց օդանավակայանում անվճար կփաթեթավորեն, մինչև տարեվերջ հաճախորդները կարող են նաև անվճար կայանել իրենց մեքենան օդանավակայանի կայանատեղիում 1-2 ժամ տևողությամբ։
Visa Business Platinum ԱկնՔարտը ներառում է նաև Visa Concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը 24/7 ռեժիմով կպատասխանի բոլոր հարցերին և կկատարի առաջադրանքներ՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ Քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկում քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաճախորդները կարող են ստանալ մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերություն (տարեկան տոկոսային եկամտաբերությունը մինչև 5,12%)։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 15.000 դրամ է: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Visa Business Platinum ԱկնՔարտ պատվիրելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող որևէ մասնաճյուղ, ապա նախընտրած հասցեով ստանալ այն առաքումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից