Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

25-ամյա Յուլյան «ճակատի պատռվածքով» հոսպիտալացվել է. նա վնասվածքը ստացել է ռեստորանի VIP սրահում․ կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր օտարերկրացի կին է տեղափոխվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը ՌԴ քաղաքացի 25-ամյա Յուլյա Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յուլյա Պ․-ն նշված վայրում գտնվել է Երևանի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Գ․-ի, 39-ամյա Վահան Բ․-ի, Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Դավիթ Հ․-ի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Սարո Թ․-ի հետ միասին։

Ոստիկանները «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի բակից մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերյոժա Գ․-ին և Վահան Բ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Դավիթ Հ․-ին և Սարո Թ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։