Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Նոյեմբերը Հայաստանում ոչ միայն զեղչերի, այլև՝ թվային առևտրի նոր մշակույթի ձևավորման ամիս է

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերը համարվում է գլոբալ գնումների ամենաակտիվ շրջանը․ այն սկսվում է նոյեմբերի 11-ին նշվող Singles’ Day Global Shopping Festival–ով, որն առաջացել է 1990-ականներին որպես ուսանողների ոչ պաշտոնական տոն, իսկ այսօր վերածվել է աշխարհի ամենամեծ առցանց վաճառքների մեկնարկային կետի։ Նրան հաջորդում է «Սև Ուրբաթը», երբ ամբողջ աշխարհում գնորդները անցնում են առավելագույն ակտիվության ռեժիմի, իսկ բիզնեսները առաջարկում են տարվա ամենամեծ զեղչերը։

Հայաստանում այս միտումները դառնում են առանձնապես տեսանելի։ Օֆլայն առևտրին արագորեն փոխարինում է առցանց գնումների մշակույթը․ գնորդները նախընտրում են ձեռք բերել ապրանքները թվային հարթակներում՝ հարմարավետության, առաջարկների լայն ընտրության և գների անհապաղ համեմատության հնարավորության շնորհիվ։ 2024 թվականի նոյեմբերի 10–30 ժամանակահատվածի տվյալները, համեմատած նախորդ տարվա նույն օրերի հետ, առավել քան հաստատում են այս փոփոխությունը։ Ընդհանուր վաճառքների շրջանառությունը աճել է 30%–ով, իսկ պատվերների քանակը՝ 42%–ով, ինչը շուկայի թվայինացման հստակ ցուցիչ է։

Ակնառու է նաև տղամարդ գնորդների վարքագծի փոփոխությունը։ Նրանց ակտիվությունը զգալիորեն աճել է հատկապես էլեկտրոնիկայի, ավտոպարագաների, սպորտային ապրանքների, խնամքի միջոցների և կենցաղային քիմիայի հատվածներում։ Այս դինամիկան պայմանավորված է առավել ռացիոնալ շոփինգային մոտեցմամբ․ տղամարդ սպառողները նախընտրում են գործնական, երկարաժամկետ օգտագործման ապրանքներ, իսկ նոյեմբերյան զեղչերը այդ գնումները դարձնում են առավել շահավետ։

Ամենաարագ աճող կատեգորիաներից են տնային տնտեսության և հիգիենայի ապրանքները, որոնց մի շարք ենթակատեգորիաներում արձանագրվել է ավելի քան 1000% աճ։ Բարձր հետաքրքրություն է գրանցվել նաև գեղեցկության, տոնական դեկորի, մանկական ապրանքների, տնային պարագաների, ինչպես նաև առօրյա օգտագործման փոքր գնումների նկատմամբ։ Սա վկայում է, որ հայաստանյան սպառողական ուղեգիծը դառնում է բազմաշերտ՝ համատեղելով ինչպես մեծարժեք, այնպես էլ առօրյա գնումները։

Նոյեմբերյան ակտիվությունը նկատելի է նաև արտահանման ցուցանիշներում։ Վերլուծելով 2025 թվականի «11.11» զեղչերի ժամանակահատվածի տվյալները և համեմատելով դրանք նախորդ տարվա նույն օրերի հետ՝ արձանագրվել է շեշտակի աճ։ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը աճել է 201%–ով, իսկ Ուզբեկստան կատարված պատվերներն ապահովել են 752% քանակային աճ՝ դառնալով տարածաշրջանային շուկաներից ամենաարագ զարգացողները։ Ընդհանուր առմամբ, այս տարվա «11.11» զեղչերի ընթացքում հայկական բիզնեսները Wildberries հարթակի միջոցով արտահանել են 194% ավելի ապրանք՝ նշանակալիորեն ամրապնդելով տեղական արտադրողների դիրքերը միջազգային շուկաներում։

Զեղչերի սեզոնը, սակայն, ոչ միայն լայն հնարավորությունների, այլև կիբեռռիսկերի շրջան է։ Այս օրերին առավել ակտիվանում են կեղծ հարթակները, ֆիշինգային էջերը և կեղծ SMS/հղումները, որոնք նմանվում են հայտնի առցանց խանութների հաղորդագրություններին։ Գնորդներին խորհուրդ է տրվում չբացել անհայտ հղումներ, ստուգել կայքի հասցեն, ապահովել բանկային տվյալների պաշտպանությունը և օգտվել միայն վստահելի հարթակներից։ Wildberries–ը առաջարկում է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կիբերանվտանգության ռեսուրսին, որտեղ ներկայացված են գործնական խորհուրդներ՝ անվտանգ գնումներ կատարելու և տվյալները պաշտպանելու համար։

Այսպիսով՝ նոյեմբերը Հայաստանում վերածվում է ոչ միայն զեղչերի, այլև թվային առևտրի նոր մշակույթի ձևավորման ամսվա։։ 2024 թվականի ցուցանիշները հաստատում են, որ հայաստանյան շուկան շարունակում է արագ ինտեգրվել գլոբալ միտումներին՝ ընտրելով ավելի արագ, մրցակցային և անվտանգ առցանց գնումների ձևաչափը։

Հետևեք մեզ՝ այստեղ