Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում

Հայաստանում 5G ցանցի հասանելիությունն այսօր արդեն իրականություն է Ucom-ն ավարտել է նոր սերնդի կապի ներդրումն երկրի մասշտաբով՝ այն հասանելի դարձնելով ՀՀ 49 քաղաքներից 48-ում և հարյուրավոր բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։  

2024 թվականի նոյեմբերին մեկնարկած աշխատանքների արդյունքում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Ucom-ը 5G-ն հասանելի է դարձրել երկրի բոլոր խոշոր բնակավայրերում։

«5G-ի ընդլայնումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական առաջընթաց չէ, այլ Հայաստանի բնակիչների համար  ժամանակակից, արագ և կայուն կապ ապահովելու կարևոր քայլ։ Մենք կատարեցինք մեր խոստումը. ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացանք ապահովել 5G ծածկույթ՝ երկրի բնակչության ավելի քան 94 տոկոսի համար, դարձնելով այն իսկապես ազգային մասշտաբի տեխնոլոգիական նախագիծ։ Ենթակառուցվածքների արդիականացումն ու նորարար լուծումների ներդրումը շարունակելու են մնալ մեր հիմնական առաջնահերթություններից։ Մենք հավատում ենք, որ հուսալի և արագ ինտերնետը հնարավորություն է՝ կրթության, աշխատանքի, առողջապահության ու բիզնեսի համար», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ենթակառուցվածքների արդիականացման շարունակական, լայնածավալ աշխատանքների շնորհիվ Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային ստանդարտներին համապատասխան, կայուն և հուսալի կապ։ 5G տեխնոլոգիան բացում է թվային կյանքի նոր փուլ, որտեղ հնարավոր է ունենալ բարձրորակ տեսազանգեր աշխատանքի և ուսման համար, իրական ժամանակում փոխանցել մեծածավալ տվյալներ և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի լուծումներից։ 

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

*5G ցանցի ծածկույթում ընդգրկված չէ միայն Դաստակերտ քաղաքը՝ տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով։