Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտում CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը թույլ կտա խոսել նույն լեզվով, ինչ ամբողջ աշխարհում. Ջհանյան

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին»՝ CRIRSCO-ին անդամակցության հարցի աշխատանքային քննարկման շրջանակներում այսօր Էլիտ Պլազայում հավաքվել էին ոլորտի առաջատար մասնագետները:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Կառավարության կողմից դեռևս տարիներ առաջ ընդունված՝ ոլորտի զարգացման ռազմավարությունն ունի տարբեր կետեր, որոնցից կարևորագույններից է՝ ՀՀ օրենսդրությունը CRIRSCO-ի երկրաբանական ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչը միտված է ոլորտի ճիշտ զարգացումն ապահովելուն:

Բացի դրանից, պարոն Ջհանյանի խոսքով, համապատասխանեցումն ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները:

«Երբ մեր ոլորտն անցնի CRIRSCO-ի ստանդարտներին, աշխարհի հետ կխոսենք միևնույն լեզվով: Այսինքն՝ մեր երկրաբանները կստանան մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին», - ասաց նա։

Վարդան Ջհանյանը հավելեց, որ այսօր Հայաստանում մեծամասամբ գործում են խորհրդային շրջանի կանոնները, որոնք, ըստ նրա, բնականաբար, ունեն արդիականացման կարիք:

«Արդիականացման դեպքում ներդրողը, հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական հաշվետվության ոլորտում արդեն արդիական ստանդարտներ են գործում, լիովին կփոխի իր վերաբերմունքը ոլորտի նկատմամբ», - նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Այս պահին օրենսրդության համապատասխանեցման աշխատանքներ դեռ չեն տարվում. թեև CRIRSCO-ին անդամակցությունը գլխավոր նպատակն է, սակայն այժմ կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհով է դա արվելու: Այդ նպատակով, ինչպես նշեց Ջհանյանը, ՏԿԵՆ-ում փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ գործում է աշխատանքային խումբ, որտեղ քննարկվում են ոլորտին վերաբերող հարցեր, այդ թվում՝ նաև CRIRSCO-ի ստանդարտներին անցնելու հարցը:

Վարդան Ջհանյանը նշեց նաև, որ ուսումնասիրել են ղազախ գործընկերների փորձը, քանի որ Ղազախստանը հետխորհրդային միակ երկիրն է, որն անցել է այդ ճանապարհը: «Մեզ համար դա լավ օրինակ է, որպեսզի հասկանանք՝ որքանով է արդյունավետ այդ ուղին ՀՀ-ում ներդնելու համար», - նշեց Ջհանյանը:

Նա նաև հավելեց, որ CRIRSCO-ին անդամակցության նպատակները բազմաթիվ են, դրանց թվում է, անշուտ, բարձր որակի ներդրողների ներգրավումը, սակայն, դրանից բացի, կբարձրանա նաև ընդհանուր հաշվետվողականութկյան որակը:

«Եթե պաշարների գնահատման և հաշվետվությունների ստանդարտները համահունչ լինեն համաշխարհայինին, պետությունն էլ կհասկանա՝ որքան պաշարներ ունի և ինչպես կարող է զարգացնել մեր ոլորտն ու ընդհանրապես՝ տնտեսությունը», - նշեց Ջհանյանը և ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման առաջին կարևոր քայլերից մեկը հենց այդ փոփոխությունն է, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է:

Նա հավելեց նաև, որ այսօրվա միջոցառմանը հրավիրել են երկրաբաններին ու հանքարդյունաբերական կազմակերպություններին, սակայն լեռնային ինժիներները հրավիրված չեն։

«Իրենց հնարավոր է հետո հրավիրենք։ Երկրաբանները ունեն առաջնահերթություն, այդ իսկ պատճառով առաջինը նրանց ենք հանդիել», - ընդգծեց Ջհանյանը։

Ամփոփելով՝ նա նշեց, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է. «Մենք միայն կարող ենք նրան օգնել՝ որպես ոլորտի հիմնական ներկայացուցիչներ»: