«Փարավոնի ժառանգ»-ը. նոր ռեալիթի շոու՝ Արմենիա TV-ի եթերում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 15-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողը հետևում է Հրաչ Քեշիշյանի նոր ռեալիթի շոուին՝ «Փարովոնի ժառանգ»-ը:
«Մեր 10 մասնակիցներն առաջին թողարկման ընթացքում տարբեր հանելուկների ու քուեսթների միջոցով պետք է գտնեն իրենց տոտեմը և տուփը: Այդ պահին պարզ կլինի, թե ով է Փարավոնի ժառանգը»,- նշել է Հրաչ Քեշիշյանը:

Շոուի մասնակիցներից շատերը նոր անուններ են հեռուստադիտողի համար, իսկ 4-ը հայտնի են սոցիալական հարթակներից՝ Աշոտ Պետրոսյան, Արթուր Ամիրաղյան, Գուրգեն Ասատրյան, Իլոնա Նուրբեկյան, Լիանա Ասլանյան, Սոֆի Բախտամյան, Ռիպա Շահբազյան, Ռաֆ Հարությունյան, Պապին Ղարիբյան և Էլեն Շահինյան:
«Անսահման հետաքրքիր է, որովհետև հիմքը դրված է ինտելեկտուալ վերլուծությունների, մարդկային տարաբնույթ տեսակների, խորամանկությունների ու ամեն մանրուքին ուշադրություն դարձնելու վրա»,- նշել է երգիչ, դերասան Ռաֆ Հարությունյանը:

Դերասանուհի, բլոգեր Իլոնա Նուրբեկյանն էլ ընդգծել է, որ «Փարավոնի ժառանգ»-ը ամենահետաքրքիր նախագիծն է թե՛ մասնակիցների, թե՛ հեռուստադիտողի համար.
«Համոզված եմ շատ է սիրվելու: Բարդություններ իրականում շատ կան, դու երբեք չգիտես հաջորդ քայլը: Իմ կարծիքով՝ այս նախագծում պետք է լինել խորամանկ»:

Մասնակիցների համար օրը սկսվում է փորձություններով ու այն ամփոփվում դատաստանի սեղանի շուրջ, որտեղ բացահայտում են իրենց կասկածներն ու իրականացնում փակ քվեարկությունը: Ամենաշատ ձայներ ստացած մասնակիցը լքում է նախագիծը:
Հաղորդումը վարում է դերասան Ներսես Ավետիսյանը: Հաղթողին սպասվում է ոչ միայն փարովոնի խորհրդավոր գանձը, այլև՝ 3 միլիոն դրամ:
«Ամենահետաքրքիր ու ինտրիգային ռեալիթի նախագծերից մեկն է»,- վստահ է Ներսես Ավետիսյանը:
Նախագծի եզրափակիչ փուլը նախատեսվում է դեկտեմբերի 31-ին:



























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...