Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ucom-ն աջակցեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթի անցկացմանը

Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր հանդես եկավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով անցկացված կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» (CTF) մրցույթում։  

Կիբեռանվտանգության մրցույթը միավորել էր ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ բացահայտելով ծրագրային խոցելիություններ, ուսումնասիրելով վնասակար ծրագրեր և լուծելով արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության հետ կապված բարդ խնդիրներ։
Այս տարվա մրցույթին մասնակցեց 56 թիմ՝ 250 մասնակից, որոնք լուծեցին իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքներ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և զարգացնելով արագ արձագանքման հմտությունները։

24-ժամյա ինտենսիվ պայքարից հետո հայտնի դարձան հաղթող թիմերը՝ AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։ 

«Ucom-ում մենք վստահ ենք, որ կիբեռանվտանգությունն այսօր ցանկացած տեխնոլոգիական էկոհամակարգի հիմքն  է։ Արհեստական բանականության արագ զարգացումը դրա կարևորությունն ավելի է մեծացնում։ Հենց դրա համար է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն այստեղ է ձևավորվում այն միջավայրը, որտեղ երիտասարդ մասնագետները ստանում են իրական փորձ և վստահություն։ Մենք համոզված ենք, որ այսպիսի հմտություններ ունեցող մասնագետներն են ապահովում երկրի թվային առաջընթացը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

«Այս տարվա «AI APOCALYPSE» թեման շատ հստակ ընդգծեց, որ արհեստական բանականության մարտահրավերներն արդեն մեր իրականության անբաժանելի մասն են, իսկ մրցույթի հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանն ունի լավ կիբեռ սերունդ և զարգացման լայն հնարավորություններ ու ներուժ։ Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդ մասնագետները մրցում իրական, բարդ խնդիրների լուծման մեջ՝ ցուցադրելով բարձր մակարդակի գիտելիք և պատրաստվածություն։ CTF-ը շարունակում է մնալ կարևոր հարթակ, որը նպաստում է Հայաստանի ազգային կիբեռդիմակայունության ամրապնդմանը», - ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ՍայՀաբ - Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյանը։ 

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։