Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Գրավե Գրուպը ու Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը հայտարարել են Հայաստանում ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին

Գրավե Գրուպը (GRAWE Group) (Ավստրիա) և Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը (C-Quadrat Investment Group) (Ավստրիա) հայտարարել են ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին, ինչը նշանակալի իրադարձություն է Հայաստանի ապահովագրական շուկայի համար: Նշված գործարքը եվրոպական հեղինակավոր ապահովագրական խմբի առաջին մուտքն է Հայաստան, ինչն ընդգծում է երկրի ֆինանսական հատվածի աճող գրավչությունը միջազգային ներդրողների համար: 

Գրավե Գրուպը, որը հիմնադրվել է 1828 թվականին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է՝ ֆինանսական կայունության, հաճախորդների պաշտպանության և կայուն աճի նկատմամբ երկարատև հանձնառությամբ: Եվրոպական շուկաների հիմնական ներկայացուցիչներից մեկը` Գրավե Գրուպը բաղկացած է 21 ապահովագրական ընկերությունից, 2 բանկից և անշարժ գույքի ոլորտի այլ ընկերություններից: Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի տասներեք երկրում դուստր ձեռնարկությունների առկայությունն արտացոլում է Գրավեի միջազգային կողմնորոշումը:  

Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը, որի գլխամասային գրասենյակները գտնվում են Վիեննայում և Լոնդոնում, համաշխարհային ներկայությամբ ակտիվների առաջատար անկախ կառավարիչ է, հայտնի իր ներդրումային լայն փորձառությամբ ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկաներում երկարաժամկետ հեռանկարի տեսլականով, ինչպես նաև ինստիտուցիոնալ ներդրողների համար ակտիվների կառավարման փորձով: Դուստր Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա (C-Quadrat Ampega Asset Management Armenia) ընկերության միջոցով Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանի կենսաթոշակային համակարգում՝ որպես ակտիվների կառավարիչ։ 

Կանխատեսվում է, որ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության ձեռքբերումը Հայաստանի զարգացող ապահովագրական ոլորտ կբերի ապահովագրության եվրոպական ստանդարտներ, ռիսկերի կառավարման առաջադեմ պրակտիկա և լրացուցիչ ներդրումներ: Գրավե Գրուպի և Ցե-Կվադրատի համատեղ փորձառությունը նպատակ ունի աջակցելու նորարարությանը, ամրապնդելու սպառողների պաշտպանությունը և նպաստելու շուկայի ընդհանուր մասնագիտական զարգացման խթանմանը։

ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության մասին

ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկն է, որն առաջարկում է ապահովագրական պրոդուկտների և ծառայությունների լայն տեսականի ամբողջ հանրապետության տարածքով: Գործարքի արդյունքում ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը կստանա հասանելիություն նոր կապիտալի, միջազգային նորարարական փորձագիտական և գործառնական գիտելիքների։ 

Ծանոթագրություն

Գործարքի նախագիծը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի և համապատասխան այլ կարգավորող մարմինների հաստատմանը: Գործարքի հետագա զարգացումների վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն լրացուցիչ։