Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինը չպիտի իջեցնենք, 3 տարի հետո պրոբլեմ չառաջանա. Փաշինյան

Երկար ժամանակ աշխատում էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են  հիմնավորված, որ էականորեն բարձրացել են էլեկտրաէներգիայի գները: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Փաշինյանը նշել է, որ պատճառաբանվում էր, որ գների բարձրացումը կապ ունի՝ մեծ տեմպով ընթացող շինարարությունների, և նոր բաժանորդների մեծ հոսքի հետ:

«Շատ կարևոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավելի էլ չլինի: Օրինակ, շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար՝ էլեկտրաէներգիայի գներն անընդհատ իջեցրել են, արդյունքում համակարգերը եկել, հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են կանգնել»,-ասել  է Փաշինյանը:

«Մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ հոսանքի գինը պետք է լինի էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականոն գործունեությունը, և համակարգի որոշակիորեն զարգացումն ապահովենք: Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ մենք հաճոյանալու համար այնքան իջեցնենք հոսանքի գինը, որ արդյունքում ոչ մեկ տարի, ոչ երկու տարի, և ոչ էլ՝ երեք տարի հետո պրոբլեմ առաջանա: Եթե ֆիքսենք, որ, իրոք, բարձր է, պետք է բերենք գիծ, պլյուս պայմանական ասած՝ մի լումա, որ այդ մի լուման ներդրվի հետագա զարգացման համար»,-նշել է նա: