Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆասթ Բանկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/10 հասցեում բացել է իր նոր՝ 38-րդ մասնաճյուղը։ Թվային նորարարություններով զինված նորաբաց մասնաճյուղը մատուցում է ամբողջական բանկային ծառայություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց, իսկ Բանկի անձնակազմը պատրաստ է հաճախորդներին տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն։

Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանը նշել է․ «Մասնաճյուղն ունիվերսալ է, հիմնական նպատակներից է նաև հասարակության ֆինանսական կրթումը: Այստեղ մենք նպատակ ունենք հաճախորդներին ծանոթացնելու ժամանակակից բանկային ծառայությունների և պրոդուկտների հետ, ինչպես նաև ներկայացնելու դիջիթալ բենքինգի հնարավորությունները և առավելությունները»:

Նորաբաց մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել Ֆասթ Բանկի ամբողջական ծառայությունների փաթեթից՝ հաշիվների վարումից մինչև վարկային և ավանդային ծրագրեր։ Մասնաճյուղը համալրված է նաև թվային լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ կազմակերպել ֆինանսական գործարքները։

Ֆասթ Բանկը վերջին շրջանում վերաբրենդավորել է մասնաճյուղերը, միաժամանակ բացելով նորերը։ Նոր՝ 38-րդ սրահի բացումը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի հետևողական ռազմավարությունը՝ լինել առավել մոտ հաճախորդներին և ընդլայնել մատչելիությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։