Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով
Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը, սակայն արտոնությունը կտարածվի միայն 2024 թվականի և ավելի բարձր տարեթվերի արտադրության ավտոմեքենաների վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ էլեկտրական շարժիչով մեծ, փոքր, միջին ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների ներմուծման համար»,-ասաց Պապոյանը:
Ներկայումս նշված էլեկտրական շարժիչով մեքենաները ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026թ հունվարի 1-ը: Այս արտոնությունը գործել է 2019 թվականից:
Էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն: Մաքսային միության հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հայաստանը 2022 թվականին ունեցել է 7000, 2023-ին, 2024-ին և 2025-ին՝ 8000-ական միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում:
Նախարարի խոսքով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: Մասնավորապես՝ 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635, ինչը 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով, 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11 հազար 793, ինչը 2023-ի համեմատ աճել է 22 տոկոսով: Իսկ 2019թ համեմատ ներմուծման աճը 2024-ին եղել է շուրջ 17.6 անգամ:
Այս տարեսկզբից մինչև նոյեմբերի 19-ը ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ արդեն իսկ ներմուծվել է էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16 հազար 381 ավտոմեքենա և 2479 մոպեդ: Կանխատեսվում է նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի շատ էլեկտրական մեքենա կներմուծվի:
Առաջարկվում է արտոնության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2023թ դեկտեմբերի 31-ից հետո՝ այսինքն՝ 2024, 2025թ, 2026թ արտադրության ավտոմեքենաների համար:
Հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...